իր ծառաների խոսքերն է հաստատում և արդարացնում իր պատգամաբերների խորհուրդները։ Ես եմ, որ Երուսաղեմին ասում եմ. “Բնակելի՛ դարձիր”, և Հուդայի երկրի քաղաքներին՝ “Վերստի՛ն կառուցվեք”։ Եվ ես պիտի վերականգնեմ նրա ավերակները։
ԵՐԵՄԻԱ 32:44 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք արծաթով ագարակներ պիտի գնեն, մուրհակներ պիտի գրեն և կնքեն և վկաներ կարգեն Բենիամինի երկրում և Երուսաղեմի շրջակայքում, Հուդայի քաղաքներում և լեռան քաղաքներում, Սեփելայի քաղաքներում և Նագեբի քաղաքներում, որովհետև նրանց պիտի վերադարձնեմ գերությունից»,- ասում է Տերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բենիամինի երկրում և Երուսաղեմի շրջակայքում, Հուդայի քաղաքներում և լեռնային քաղաքներում, դաշտային քաղաքներում, հարավային քաղաքներում փողով արտեր են գնելու. գրելու են փաստաթղթում ու կնքելու և վկաներով հաստատելու են, որովհետև ես նրանց պիտի վերադարձնեմ գերությունից»,- ասում է Տերը։ |
իր ծառաների խոսքերն է հաստատում և արդարացնում իր պատգամաբերների խորհուրդները։ Ես եմ, որ Երուսաղեմին ասում եմ. “Բնակելի՛ դարձիր”, և Հուդայի երկրի քաղաքներին՝ “Վերստի՛ն կառուցվեք”։ Եվ ես պիտի վերականգնեմ նրա ավերակները։
Հարավի կողմի քաղաքները փակվեցին, և ոչ ոք չկա, որ բաց անի. Հուդան գերվեց ամբողջական գերությամբ՝ կատարելապես հատուցելով»։
Ու ամեն կողմից Հուդայի քաղաքներից պիտի գան Երուսաղեմ, պիտի գան նաև Բենիամինի երկրից, դաշտերից, լեռնավայրերից և հարավի կողմերից՝ բերելով ողջակեզներ, խունկ, ընծա ու կնդրուկ և օրհնություն պիտի մատուցեն Տիրոջ տան մեջ։
Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ ես Հակոբի վտարանդի վրանները կվերադարձնեմ, ողորմած կլինեմ նրա գերյալների նկատմամբ. քաղաքը կվերաշինվի իր բարձունքի վրա, տաճարն իր կարգ ու կանոնով կվերականգնվի։
Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ Իսրայելի իմ գերյալ ժողովրդին, նաև Հուդայի ժողովրդին վերադարձնելու եմ. վերադարձնելու եմ այն երկիրը,- ասում է Տերը,- որ տվեցի նրանց հայրերին, որպեսզի տիրեն նրան»։
Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Հուդայի երկրում և նրա քաղաքներում, երբ վերադարձնեմ նրա գերյալներին, պիտի կրկնեն այս խոսքը. “Օրհնյա՜լ է Տերն իր արդար ու սուրբ լեռան վրա”։
«Ահա ես նրանց կհավաքեմ այն բոլոր երկրներից, ուր ցրեցի նրանց իմ բարկությամբ, զայրույթով ու մեծ ցասումով. նրանց կվերադարձնեմ այս վայրը, ապահով կբնակեցնեմ նրանց,
ձայնն ուրախության և ձայնը ցնծության, ձայնը փեսայի և ձայնը հարսի, որոնք պիտի ասեն՝ “Գոհությո՛ւն մատուցեք Ամենակալ Տիրոջը, քանզի քաղցր է նա, և հավիտենական է նրա ողորմությունը”։ Օրհնության նվերներ պիտի բերեն Տիրոջ տունը, քանի որ այդ երկրի գերյալներին առաջվա վիճակին պիտի վերադարձնեմ»,- ասում է Տերը։
Լեռնային քաղաքներում, Սեփելայի քաղաքներում ու Նագեբի քաղաքներում, Բենիամինի երկրում, Երուսաղեմի շրջակայքում և Հուդայի քաղաքներում դարձյալ ոչխարների հոտեր են անցնելու դրանք հաշվողի ձեռքի տակով,- ասում է Տերը։-
ապա Հակոբի և իմ ծառա Դավթի սերունդը կանարգեմ, Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերնդի վրա նրա սերնդից իշխան չեմ դնի, սակայն ես նրանց գերյալներին պիտի վերադարձնեմ, պիտի ողորմեմ նրանց»։
Պիտի վերադարձնեմ Հուդայի և Երուսաղեմի գերյալներին ու վերականգնեմ նրանց իրենց նախկին վիճակի մեջ։
Նագեբացիները կժառանգեն Եսավի լեռը, սեփելացիները՝ այլազգիներին, և կժառանգեն Եփրեմի լեռը, Սամարիայի դաշտը, Բենիամինին և գաղաադացուն։
Եվ սա կլինի Իսրայելի որդիների գերության տիրույթը, քանանացիների երկիրը մինչև Սարփաթ, և Երուսաղեմի գերությունը մինչև Եփրաթա, և կժառանգեն Նագեբի քաղաքները։
Ծովեզերքը Հուդայի տան մնացորդներինը կլինի, և նրանց մեջ կճարակեն և Հուդայի որդիների երեսից երեկոյան դադար կառնեն Ասկաղոնի տներում, քանի որ նրանց այցի է ելել Տերը՝ իրենց Աստվածը, և կվերացնի նրանց գերությունը։
Սրանք չե՞ն այն խոսքերը, որ Տերը խոսեց իր նախկին մարգարեների միջոցով, երբ Երուսաղեմը դեռ շեն էր ու բարիքների մեջ, և նրանց քաղաքները՝ շուրջանակի, և բնակեցված էին և՛ լեռնայինները, և՛ դաշտայինները։