ԵՐԵՄԻԱ 32:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս է այն խոսքը, որ Հուդայի Սեդեկիա արքայի տասներորդ տարում, այն է՝ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնութերորդ տարում, Տերն ուղղեց Երեմիային։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային Հուդայի թագավոր Սեդեկիայի տասներորդ տարում, այսինքն՝ Նաբուգոդոնոսորի տասնութերորդ տարում։ |
Սա է Տիրոջ խոսքը՝ ուղղված Երեմիային, երբ Սեդեկիան վերջինիս մոտ ուղարկեց Մելքիայի որդի Պասքորին և Մասիայի որդի Սոփոնիա քահանային՝ ասելով.
Այս է Երեմիային ուղղված խոսքը՝ Հուդայի ժողովրդի մասին, ասված Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում, որ համապատասխանում է բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի առաջին տարուն,-
Այս է Տիրոջ խոսքը՝ ասված Երեմիային Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի թագավորության սկզբում։
Երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան իր բոլոր զորքերով, իր իշխանությանը ենթակա բոլոր երկրներով ու բոլոր ժողովուրդներով պատերազմի ելավ Երուսաղեմի և Հուդայի բոլոր քաղաքների դեմ, Տերը խոսքն ուղղեց Երեմիային՝ ասելով.