ԵՐԵՄԻԱ 25:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Այս է Երեմիային ուղղված խոսքը՝ Հուդայի ժողովրդի մասին, ասված Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում, որ համապատասխանում է բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի առաջին տարուն,- Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Խոսքը, որ հասավ Երեմիային ամբողջ Հուդայի ժողովրդի մասին՝ Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում, որ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի առաջին տարին էր, Տես գլուխը |
Նեքավով փարավոնը Հուդայի արքա Հովսիայի որդի Եղիակիմին նշանակեց նրա հոր՝ Հովսիայի փոխարեն և նրա անունը փոխեց ու դրեց Հովակիմ, իսկ նրա եղբայր Հովաքազին Նեքավով փարավոնը վերցրեց և տարավ Եգիպտոս, որտեղ նա մեռավ։ Արծաթն ու ոսկին հարկ էին տալիս փարավոնին։ Դրանից հետո երկիրն սկսեց հարկեր վճարել, և արծաթը տալիս էին ըստ փարավոնի ասածի։ Երկրի ժողովրդից արծաթ ու ոսկի էին պահանջում ըստ յուրաքանչյուրի կարողության, որպեսզի դրանք հանձնեն Նեքավով փարավոնին։