ԵՐԵՄԻԱ 31:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Եթե իմ աչքի առաջ այս օրենքները դադարեն գործելուց, ապա Իսրայելի ազգն էլ,- ասում է Տերը,- իմ աչքի առաջ ընդմիշտ պիտի դադարի ազգ լինելուց»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Եթե այս կանոնները վերանան իմ առաջից,- ասում է Տերը,- Իսրայելի սերունդն էլ իմ առաջ ընդմիշտ կդադարի ազգ լինելուց»։ |
Հակոբի և Հուդայի սերնդին պիտի բարձրացնեմ, որպեսզի ժառանգեն իմ սուրբ լեռը. իմ ընտրյալներն ու ծառաները պիտի ժառանգեն այն և բնակվեն այնտեղ։
Դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- որովհետև ես քեզ հետ եմ. եթե ես բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնց մեջ ցրեցի քեզ, քե՛զ, սակայն, չեմ բնաջնջելու։ Քեզ արդարությամբ պիտի խրատեմ, թեև լրիվ չպիտի արդարացնեմ»։