սակայն սպանողների որդիներին չսպանեց, որովհետև, ինչպես գրված է Մովսեսի օրենքի գրքում, Տերը պատվիրել է՝ ասելով. «Թող հայրերը չմեռնեն որդիների պատճառով, ոչ էլ որդիները մեռնեն հայրերի պատճառով, այլ ամեն ոք իր մեղքի համար թող մեռնի»։
ԵՐԵՄԻԱ 31:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ այլ յուրաքանչյուրն իր մեղքով պիտի մեռնի, և ով ազոխ է ուտելու, նրա՛ ատամներն են առնելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այլ ամեն մարդ իր անօրենության համար պիտի մեռնի, ամեն մարդ, որ ազոխ ուտի, նրա ատամները պիտի թմրեն»։ |
սակայն սպանողների որդիներին չսպանեց, որովհետև, ինչպես գրված է Մովսեսի օրենքի գրքում, Տերը պատվիրել է՝ ասելով. «Թող հայրերը չմեռնեն որդիների պատճառով, ոչ էլ որդիները մեռնեն հայրերի պատճառով, այլ ամեն ոք իր մեղքի համար թող մեռնի»։
Ով մեղանչի, հենց ինքն էլ պիտի մեռնի, իսկ որդին հոր մեղքի տակ չպիտի ընկնի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրավությունների։ Արդարի արդարությունն իր վրա է լինելու, անօրենի անօրենությունը՝ իր»։
որովհետև բոլորի հոգիներն էլ իմն են՝ ինչպես հորը, այնպես էլ որդունը. ով մեղանչի, հենց ինքն էլ պիտի մեռնի։
Իսկ Հոգին ինձ վրա եկավ ու ինձ ոտքի կանգնեցրեց։ Խոսեց ինձ հետ ու ասաց. «Մտի՛ր ու փակվի՛ր քո տան մեջ։
Երբ ես արդարին ասեմ՝ հաստատ ապրելու ես, իսկ նա էլ, հույսը դնելով իր արդարության վրա, անօրենություն գործի, նրա բոլոր արդար գործերը չեն հիշվելու, այլ իր կատարած անօրենության համար մեռնելու է։
Երբ արդարն իր արդար ճանապարհից շեղվի և անիրավություններ կատարի, դրանց պատճառով էլ մեռնելու է։
Երբ ես մեղավորին ասեմ, թե՝ հաստատ կմեռնես, իսկ դու չխոսես ու ամբարիշտին չզգուշացնես իր ճանապարհից, ինքը՝ անօրենն իր անօրենության մեջ կմեռնի, բայց նրա արյունը քեզնից կպահանջեմ։
Հայրերը չպետք է մեռնեն որդիների փոխարեն, ոչ էլ որդիները պետք է մեռնեն հայրերի փոխարեն։ Ամեն մարդ պետք է մեռնի իր գործած մեղքերի համար։