ԵՐԵՄԻԱ 30:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն օրը,- ասում է Զորությունների Տերը,- նրանց պարանոցից խորտակելու եմ լուծը, խզելու եմ նրանց կապանքները. նրանք այլևս օտարներին չեն ծառայելու, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Եվ այն օրը,- ասում է Զորությունների Տերը,- ես նրա լուծը կկոտրեմ քո պարանոցից և քո կապերը կարձակեմ, և նրանք այլևս չեն ծառայի օտարներին։ |
Տերը գթալու է Հակոբին, Իսրայելին դարձյալ իր ընտրյալն է դարձնելու։ Նրանք հանգիստ են գտնելու իրենց երկրում, և պանդուխտներն ավելանալու են Հակոբի տանը։
ասորեստանցիներին իմ երկրի մեջ և իմ լեռների վրա պիտի կոտորեմ. թող նրանք ոտքի կոխան լինեն, և նրանց լուծն ընկնի ձեր վրայից, նրանց բռնությունը վերանա ձեր պարանոցից»։
Այն օրը Տերը հանգստացնելու է քեզ քո ցավերից ու նեղություններից և այն դաժան ծառայությունից, որ նրանց համար կատարեցիր։
Վաղուց խորտակեցիր քո լուծը, խզեցիր քո կապանքներն ու ասացիր. “Չեմ ծառայի, այլ կգնամ բոլոր բարձր բլուրների վրա և բոլոր ստվերախիտ ծառերի տակ և այնտեղ կզեխանամ պոռնկության մեջ”։
որ մարգարեացել է Երեմիան բոլոր ազգերի մասին։ Բազում ազգեր և մեծամեծ թագավորություններ պիտի գերեվարեն նրանց. ես էլ պիտի հատուցեմ նրանց իրենց անօրենությունների համեմատ, իրենց ձեռքի գործերի համեմատ»։
Ու բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան և նրա որդուն ու նրա որդու որդուն, մինչև որ գա նրա և նրա երկրի վրա իմ բարկանալու ժամանակը։ Նրան պիտի ծառայեն բազում ազգեր և մեծամեծ թագավորներ։
Այն ժամանակ Անանիա մարգարեն ողջ ժողովրդի առաջ Երեմիայի պարանոցից վերցրեց լուծը և խորտակեց։
«Գնա խոսի՛ր Անանիայի հետ և ասա՛, թե այսպես է ասում Տերը. “Փայտե լուծը դու խորտակեցիր, բայց նրա փոխարեն ես երկաթե լուծ պիտի շինեմ”»։
նաև Հուդայի արքա Հովակիմի որդի Հեքոնիային և Հուդայի երկրի բոլոր գերիներին, որոնք տարվեցին Բաբելոն, ես պիտի վերադարձնեմ այս վայրը,- ասում է Տերը,- թե՛ Հեքոնիային և թե՛ Հուդայի երկրի գերյալներին, քանզի պիտի խորտակեմ բաբելացիների արքայի լուծը»։
Ցերեկը խավարելու է Տափնասում, երբ այնտեղ փշրեմ եգիպտացիների իշխանական մականը։ Եվ այն ժամանակ կորչելու է նրա զորության հպարտությունը. նրան մեգն է ծածկելու։ Նրա դուստրերն էլ գերի են քշվելու։
Ագարակի ծառերն իրենց պտուղներն են տալու, իսկ հողը տալու է իր զորությունը։ Իրենց երկրում նրանք խաղաղ ու ապահով են բնակվելու։ Ու կիմանան, որ ես եմ Տերը, երբ փշրեմ նրանց վզի լուծը։ Նրանց փրկելու եմ իրենց ծառայեցնողների ձեռքից,