ԵՐԵՄԻԱ 30:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա Տիրոջ բարկությունը ցասմամբ բորբոքվեց, մրրիկի պես բորբոքվեց նրա բարկությունն ամբարիշտների վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա Տիրոջ մրրիկը զայրույթով դուրս է գալիս. շառաչող պտտահողմը պտտվելու է ամբարիշտների գլխին։ |
և երբ հանկարծակի խռովությունը ձեզ պատի, և կործանումը մրրիկի պես գա, կամ երբ ձեր վախճանը հասնի,
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա և ազգերը՝ մեկից մյուսը, չարիքներ պիտի տեսնեն, երկրի ծագերից մեծ մրրիկ պիտի բարձրանա,
Այն ժամանակ դու պիտի ասես այդ ժողովրդին ու Երուսաղեմին. “Սա անապատում քո մոլորության համար է։ Իմ ժողովրդի դստեր ճանապարհը ո՛չ մաքրության, ո՛չ էլ սրբության համար էր։
Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, ո՛վ անցորդներ, հե՛տ դարձեք, նայե՛ք ու տեսե՛ք՝ ինձ հասած ցավերի նման ցավեր եղե՞լ են արդյոք. Տերը ձայնը բարձրացրեց ինձ վրա և իր բարկության ու ցասման ժամին խոնարհեցրեց ինձ։
Տերը վերակացու կլինի նրանց, և կելնի նրա նետը փայլակի պես։ Տերը, Ամենակալ Տերը կփողահարի, և կընթանա իր սպառնալիքի շարժումով։