ԵՐԵՄԻԱ 26:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ Հովակիմ արքան մարդիկ ուղարկեց Եգիպտոս. նա Աքովբորի որդի Եղնաթանին մի քանի մարդկանց հետ ուղարկեց Եգիպտոս։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հովակիմ թագավորը մարդիկ ուղարկեց Եգիպտոս. Աքոբորի որդի Եղնաթանին և նրա հետ մի քանի մարդու ուղարկեց Եգիպտոս։ |
Արքան պատվեր տվեց Քեղկիա քահանային, Սափանի որդի Աքիկամին, Միքեի որդի Աքոբորին, Սափան քարտուղարին և արքայի ծառա Հասայիային.
Քեղկիա քահանան, Աքիկամը, Աքոբորը, Սափանը և Հասայիան գնացին հանդերձապետ Արասի որդի Թեկուայի որդի Սեղղոմի կնոջ՝ Օղդա մարգարեի մոտ։ Նա Երուսաղեմի մերձակա Մասենայում էր բնակվում։ Նրանք խոսեցին նրա հետ։
Նամակն ուղարկված էր Սափանի որդի Ելարիայի և Քեղկիայի որդի Գամարիայի ձեռքով, որոնց Սեդեկիա արքան ուղարկեց Բաբելոն՝ բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորի մոտ՝ ասելով.
իջավ թագավորի տունը, ատենադպրի դիվանը, որտեղ նստած էին բոլոր իշխանները՝ Եղիսամա ատենադպիրը, Սամեայի որդի Դալիան, Աքոբովրի որդի Եղնաթանը, Սափանիայի որդի Գամարիան, Անանիայի որդի Սեդեկիան և բոլոր իշխանները։
նրան հանեցին բանտից և հանձնեցին Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային. նրան տարան մի տուն, և նա ապրում էր ժողովրդի մեջ։
Իսրայելի տան ծերերից յոթանասուն հոգի և նրանց մեջ՝ Սափանի որդի Հեզոնիան, որ նրանց առջև էր կանգնած։ Յուրաքանչյուրի ձեռքում՝ բուրվառ։ Խնկի ծուխն էլ բարձրանում, կուտակվում էր ամպի պես։