Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 36:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 իջավ թագավորի տունը, ատենադպրի դիվանը, որտեղ նստած էին բոլոր իշխանները՝ Եղիսամա ատենադպիրը, Սամեայի որդի Դալիան, Աքոբովրի որդի Եղնաթանը, Սափանիայի որդի Գամարիան, Անանիայի որդի Սեդեկիան և բոլոր իշխանները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 իջավ թագավորի տունը՝ դպրի սենյակը, և ահա այնտեղ նստած էին բոլոր իշխանները՝ Եղիսամա դպիրը, Սեմայիայի որդի Դաղայիան, Աքբորի որդի Եղնաթանը, Սափանի որդի Գամարիան, Անանիայի որդի Սեդեկիան և բոլոր իշխանները։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 36:12
13 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ Հովակիմ արքան մարդիկ ուղարկեց Եգիպտոս. նա Աքովբորի որդի Եղնաթանին մի քանի մարդկանց հետ ուղարկեց Եգիպտոս։


Եղնաթանը, Դալիան և Գամարիան արքային թեպետ հուշեցին չայրել մատյանը, բայց նա նրանց չլսեց։


Արքան պատվեր տվեց Քեղկիա քահանային, Սափանի որդի Աքիկամին, Միքեի որդի Աքոբորին, Սափան քարտուղարին և արքայի ծառա Հասայիային.


Պատահեց այնպես, որ յոթերորդ ամսին թագավորազարմ Եղիսամայի որդի Նաթանի որդի Իսմայելը թագավորի ծառաների և տասը մարդու ուղեկցությամբ եկավ Մասեփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և նրանք միասին հաց կերան Մասեփայում։


Հովաքինը տասնութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Նեսթա էր, նա երուսաղեմացի Ելամաթի դուստրն էր։


Քեղկիա քահանան, Աքիկամը, Աքոբորը, Սափանը և Հասայիան գնացին հանդերձապետ Արասի որդի Թեկուայի որդի Սեղղոմի կնոջ՝ Օղդա մարգարեի մոտ։ Նա Երուսաղեմի մերձակա Մասենայում էր բնակվում։ Նրանք խոսեցին նրա հետ։


Հուդայի արքա Հովսիայի թագավորության տասնութերորդ տարվա յոթերորդ ամսում արքան, Մեսողոմի որդի Եսելիայի որդի Սափանին՝ տան քարտուղարին ուղարկելով, ասաց.


Իշխաններն ասացին թագավորին. «Թող սպանվի այս մարդը, որովհետև այդպես նա թուլացնում է բազուկները կռվող մարդկանց, որոնք մնացել են այս քաղաքում, և բազուկները ամբողջ ժողովրդի՝ այդպիսի խոսքեր ասելով նրան. այս մարդը ոչ թե օգուտի և խաղաղության խոսքեր է ասում ժողովրդին, այլ չարության»։


Հուդայի իշխանները, լսելով այս բաները, թագավորի պալատից եկան Տիրոջ տունը և նստեցին Տիրոջ տան նոր դարպասի առաջ։


Բայց Սափանի որդի Աքիկամի բազուկը Երեմիայի հետ էր, որ չլինի թե նա ժողովրդի ձեռքը մատնվի, ու նրան սպանեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ