Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 39:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 նրան հանեցին բանտից և հանձնեցին Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային. նրան տարան մի տուն, և նա ապրում էր ժողովրդի մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 մարդ ուղարկեցին և Երեմիային վերցրին բանտի գավթից ու նրան հանձնեցին Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիային, որ նրան դուրս բերի տուն։ Եվ նա ապրում էր ժողովրդի մեջ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 39:14
18 Խաչաձեւ Հղումներ  

Ու Երեմիան նստեց բանտի գավթում մինչև այն ժամանակ, երբ Երուսաղեմը գրավվեց։


Բայց Սափանի որդի Աքիկամի բազուկը Երեմիայի հետ էր, որ չլինի թե նա ժողովրդի ձեռքը մատնվի, ու նրան սպանեն։


Արքան պատվեր տվեց Քեղկիա քահանային, Սափանի որդի Աքիկամին, Միքեի որդի Աքոբորին, Սափան քարտուղարին և արքայի ծառա Հասայիային.


Սա է այն խոսքը, որ Տերն ուղղեց Երեմիային այն բանից հետո, երբ Նաբուզարդան դահճապետը նրան ազատ արձակեց Ռամայում։ Նրան, ձեռքերը շղթայակապ, վերցրին Երուսաղեմի և Հուդայի բոլոր գերիների միջից, որոնց քշում էին Բաբելոն։


Մինչ Երեմիան բանտի գավթում նեղության մեջ էր, Տերը խոսեց նրա հետ և ասաց.


Նրան պարաններով քաշեցին և հանեցին այդ գբից։ Երեմիան նստեց բանտի գավթի մեջ։


Հորթ շինեցին Քորեբում Եվ երկրպագեցին կուռքին.


Քեղկիա քահանան, Աքիկամը, Աքոբորը, Սափանը և Հասայիան գնացին հանդերձապետ Արասի որդի Թեկուայի որդի Սեղղոմի կնոջ՝ Օղդա մարգարեի մոտ։ Նա Երուսաղեմի մերձակա Մասենայում էր բնակվում։ Նրանք խոսեցին նրա հետ։


Արքան պատվիրեց Քեղկիային, Սափանի որդի Աքիկամին, Միքեայի որդի Աբդիին, Սափան քարտուղարին և արքայի ծառա Ասայիային՝ ասելով.


Այն ժամանակ բաբելացիների արքայի զորքը պաշարել էր Երուսաղեմը, իսկ Երեմիա մարգարեն կալանավորված էր Հուդայի թագավորի ապարանքի բանտի սրահում,


Ապա Նաբուզարդան դահճապետին ու Նաբուսազաբան ներքինապետին, Ներգելսարասար մոգպետին ու բաբելացիների արքայի բոլոր մեծամեծներին ուղարկեցին Երեմիայի մոտ,


Քանի դեռ ես այստեղ եմ, գնա՛, ում մոտ որ կամենում ես։ Վերադարձի՛ր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, որին բաբելացիների արքան Հուդայի երկրի՝ քո երկրի վրա վերակացու կարգեց. նրա հետ կբնակվես ժողովրդի մեջ։ Իսկ եթե չես ուզում, քո աչքին ուր որ դուր է գալիս գնալ, գնա՛»։ Ապա դահճապետը նրան պաշար ու պարգևներ տվեց և արձակեց։


Երեմիան գնաց Մասեփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և բնակվեց այնտեղ՝ երկրում մնացած ժողովրդի մեջ։


Պատահեց այնպես, որ յոթերորդ ամսին թագավորազարմ Եղիսամայի որդի Նաթանի որդի Իսմայելը թագավորի ծառաների և տասը մարդու ուղեկցությամբ եկավ Մասեփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և նրանք միասին հաց կերան Մասեփայում։


Իսկ Հովակիմ արքան մարդիկ ուղարկեց Եգիպտոս. նա Աքովբորի որդի Եղնաթանին մի քանի մարդկանց հետ ուղարկեց Եգիպտոս։


Զորքի բոլոր հրամանատարները, որոնք գտնվում էին դաշտում, իրենք ու իրենց զորքերը լսեցին, որ բաբելացիների արքան երկրին վերակացու է կարգել Աքիկամի որդի Գոդողիային՝ նրան հանձնելով տղամարդկանց ու կանանց և մեծաթիվ ժողովրդի, ինչպես և երկրի բնակչության աղքատ մասին, որոնց չէր գաղթեցրել Բաբելոն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ