Նրա թագավորության առաջին տարածքները եղան Բաբելոնը, Որեքը, Աքադն ու Քաղանեն, որոնք գտնվում էին Սենաարի երկրում։
ԵՐԵՄԻԱ 21:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Մեր մասին հարցրո՛ւ Տիրոջը, որովհետև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան հարձակվեց մեզ վրա. գուցե Տերն իր բոլոր հրաշքների համաձայն մի բան անի մեզ համար և նրան վանի մեզնից»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Մեր մասին հարցրո՛ւ Տիրոջը, որովհետև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը պատերազմում է մեր դեմ. գուցե Տերը մեզ հետ վարվի իր բոլոր սքանչելիքների համեմատ, և նա մեզնից հեռանա»։ |
Նրա թագավորության առաջին տարածքները եղան Բաբելոնը, Որեքը, Աքադն ու Քաղանեն, որոնք գտնվում էին Սենաարի երկրում։
Սակայն Տիրոջ հրեշտակը կանչեց թեզբացի Եղիային և ասաց. «Ելիր գնա՛ Սամարիայի Օքոզիա արքայի պատգամավորներին ընդառաջ և նրանց ասա՛. “Իսրայելի մեջ Աստված չլինելո՞ւ պատճառով եք գնում Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցում անելու”։
Ասորեստանի արքան Բաբելոնից, Քութից, Այայից, Եմաթից ու Սեփփարուիմից մարդկանց բերել տվեց և Իսրայելի որդիների փոխարեն բնակեցրեց Սամարիայի քաղաքներում։ Նրանք ժառանգեցին Սամարիան ու բնակվեցին նրա քաղաքներում։
Տերը հրեշտակ ուղարկեց և բնաջնջեց Ասորեստանի արքայի բանակում գտնվող բոլոր հզոր պատերազմողներին, իշխաններին ու զորագլուխներին։ Սենեքերիմը ամոթապարտ վերադարձավ իր երկիրը, գնաց իր աստծու տունը, և իր հարազատ որդիներն այնտեղ սրով սպանեցին նրան։
Ինձ համար աղոթե՛ք Տիրոջը, որ Աստծու որոտը, կարկուտն ու կրակը դադարեն։ Եվ կարձակեմ ձեզ. այլևս այստեղ չեք մնա»։
Դուք ձեզ խրախուսում եք սուրբ քաղաքի անունով և ձեզ հաստատուն եք համարում Իսրայելի Աստծու շնորհիվ, որի անունը Զորությունների Տեր է։
Թող նրանք հաջողություն գտնեն բարի բաների մեջ, Տե՛ր, որ չլինի թե քո առջև կանգնեմ նրանց փորձության ժամին կամ նրանց նեղության ժամանակ՝ թշնամիների դիմաց՝ նրանց բարիքի համար։
«Տե՛ր, Աստվա՛ծ, քո մեծ զորությամբ և քո հաղթ բազկով դու ստեղծեցիր երկինքն ու երկիրը. չկա ոչ մի բան, որ կարողանա թաքնվել քեզնից։
Եվ ահա զորքն այս քաղաքի վրա է հասել, որպեսզի այն գրավի, ու քաղաքը մատնվել է քաղդեացիների ձեռքը, որոնք պատերազմում են նրա հետ սրի, սովի ու մահվան միջոցով։ Ինչպես ասել էիր, այդպես էլ եղավ. դու ինքդ էլ տեսնում ես։
Երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան իր բոլոր զորքերով, իր իշխանությանը ենթակա բոլոր երկրներով ու բոլոր ժողովուրդներով պատերազմի ելավ Երուսաղեմի և Հուդայի բոլոր քաղաքների դեմ, Տերը խոսքն ուղղեց Երեմիային՝ ասելով.
Քո և քո ծառաների ու ժողովրդի հանդեպ ի՞նչ մեղք գործեցի,- ասաց Երեմիան Սեդեկիա թագավորին,- որ դու ինձ բանտ ես նստեցրել։
Սեղեմիայի որդի Հովաքաղին և Մաասիայի որդի Սոփոնիային, որ քահանա էր, Սեդեկիա արքան ուղարկեց Երեմիա մարգարեի մոտ՝ ասելով. «Դու մեզ համար աղոթի՛ր Տիրոջը՝ մեր Աստծուն»։
իսկ քաղդեացիները կրկին պիտի վերադառնան այստեղ. պիտի պատերազմեն այս քաղաքի դեմ, պիտի գրավեն և հրով այրեն այն»։
Վայը վայի վրա է լինելու, գույժը՝ գույժի։ Մարգարեներից տեսիլքներ են խնդրելու, քահանայից՝ դյուրացնող օրենքներ, ծերերից՝ խորհուրդներ, բայց չեն գտնելու։
Սամուելը կրկին հարցրեց Տիրոջը. «Արդյո՞ք այդ մարդը այստեղ կգա»։ Տերն ասաց. «Ահավասիկ նա թաքնված է կարասիների մեջ»։
Սամուելն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ինձ կանչելով նեղություն տվեցիր ինձ»։ Սավուղն ասաց. «Սաստիկ նեղ վիճակում եմ, այլազգիներն իմ դեմ պատերազմի են ելել, Աստված ինձնից հեռացել է, ինձ չի պատասխանում ո՛չ մարգարեության, ո՛չ էլ երազների միջոցով։ Արդ, քեզ կանչեցի, որ ինձ ցույց տաս, թե ի՛նչ անեմ»։
Սավուղը Տիրոջը հարց տվեց, սակայն Տերը նրան պատասխան չտվեց ո՛չ երազով, ո՛չ Հայտնությամբ [𝕸 Ուրիմ], ո՛չ էլ մարգարեության միջոցով։