ԵՐԵՄԻԱ 21:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ2 «Մեր մասին հարցրո՛ւ Տիրոջը, որովհետև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը պատերազմում է մեր դեմ. գուցե Տերը մեզ հետ վարվի իր բոլոր սքանչելիքների համեմատ, և նա մեզնից հեռանա»։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ2 «Մեր մասին հարցրո՛ւ Տիրոջը, որովհետև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան հարձակվեց մեզ վրա. գուցե Տերն իր բոլոր հրաշքների համաձայն մի բան անի մեզ համար և նրան վանի մեզնից»։ Տես գլուխը |
Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ինձ նեղություն տվիր և վեր հանեցիր ինձ»։ Եվ Սավուղն ասաց. «Ես մեծ նեղության մեջ եմ, որովհետև փղշտացիները պատերազմում են իմ դեմ, և Աստված հեռացել է ինձանից և ինձ չի պատասխանում ո՛չ մարգարեների միջոցով և ո՛չ էլ երազներով. դրա համար քեզ կանչեցի, որ ինձ իմացնես, թե ի՛նչ անեմ»։