Երբ Հերոբովամ արքան լսեց Աստծու մարդու՝ Բեթելում գտնվող զոհասեղանին ուղղված խոսքերը, իր ձեռքը մեկնեց զոհասեղանի վրայից՝ ասելով. «Բռնե՛ք դրան», բայց դեպի նա մեկնված նրա ձեռքը գոսացավ, և չկարողացավ այն հետ քաշել իրեն,
ԵՐԵՄԻԱ 20:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պասքորը հարվածեց Երեմիա մարգարեին և արգելափակեց նրան բանտում՝ Բենիամինի դարպասի մոտ, Տիրոջ տան վերնահարկում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Փասուրը խփեց Երեմիա մարգարեին և նրան դրեց տանջարանում, որ Բենիամինի Վերին դարպասում Տիրոջ տանն էր։ |
Երբ Հերոբովամ արքան լսեց Աստծու մարդու՝ Բեթելում գտնվող զոհասեղանին ուղղված խոսքերը, իր ձեռքը մեկնեց զոհասեղանի վրայից՝ ասելով. «Բռնե՛ք դրան», բայց դեպի նա մեկնված նրա ձեռքը գոսացավ, և չկարողացավ այն հետ քաշել իրեն,
ասե՛ք. “Այսպես է հրամայում արքան. “Բանտարկե՛ք սրան, և թող մի կտոր հաց ուտի ու մի կում ջուր խմի, մինչև որ ողջ և առողջ վերադառնամ պատերազմից”»։
Ասան զայրացավ մարգարեի վրա և նրան բանտարկեց, որովհետև այդ բանի համար բարկացել էր։ Այդ ժամանակ Ասան նաև սկսեց դաժան վերաբերվել ժողովրդին։
Այն ժամանակ Քանանի որդի Սեդեկիան, մոտենալով Միքիային, հարվածեց նրա ծնոտին ու ասաց. «Ո՞ր ճանապարհով Տիրոջ ոգին անցավ իմ մոտով և խոսեց քեզ հետ»։
Նրանք պիտի կռվեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանան անել, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար»,- ասում է Տերը։
Հուդայի իշխանները, լսելով այս բաները, թագավորի պալատից եկան Տիրոջ տունը և նստեցին Տիրոջ տան նոր դարպասի առաջ։
Իսկ երբ Երեմիան դադարեց խոսելուց՝ ամբողջ ժողովրդին ամեն բան ասելով այնպես, ինչպես նրան հրամայել էր Տերը, նրան բռնեցին քահանաները, սուտ մարգարեներն ու ողջ ժողովուրդը և ասացին. «Դու անպայման պիտի մեռնես,
թե Տերը քեզ քահանա կարգեց Հովիդիա քահանայի փոխարեն, որպեսզի Տիրոջ տանը վերակացու լինես ամեն մարդու վրա, որ կմարգարեանա, և ամեն մեկի վրա, որ սուտ գուշակություն կանի, ու նրանց բանտի մեջ շղթայի զարնես։
Արքան հրաման տվեց արքայորդի Հերեմիելին, Եսրիելի որդի Սարեային և Աբդիելի որդի Սեմեղիային, որ բռնեն Բարուք ատենադպրին և Երեմիա մարգարեին, սակայն սրանք հեռացան ու թաքնվեցին։
Իսկ Երեմիան ասաց. «Սուտ ես ասում, ես չեմ փախչում քաղդեացիների մոտ»։ Բայց նա չլսեց նրան։ Սարուն Երեմիային բռնեց և բերեց իշխանների մոտ։
պատելով ողջ երկիրը, անապատը՝ Գաբայից մինչև Ռեմոն՝ Երուսաղեմի հարավային կողմը, և Հռամն իր տեղում կմնա, Բենիամինի դռնից մինչև Առաջին դռան տեղը, մինչև Անկյունների դուռը, մինչև Անամայելի աշտարակը, մինչև թագավորի հնձանները։
Հավանություն տվեցին նրան և առաքյալներին կանչելով՝ գանահարեցին նրանց ու պատվիրեցին, որ Հիսուսի անունով այլևս չխոսեն, և արձակեցին նրանց։
Ձեր հայրերը մարգարեներից որի՞ն չհալածեցին։ Եվ սպանեցին նրանց, ովքեր նախօրոք ավետեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ,
Մի՛ երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարվես. ահա բանսարկուն պատրաստվում է ձեզնից մի քանիսին բանտ նետելու, որպեսզի փորձվեք և տասն օր նեղություն կրեք. հավատարի՛մ եղիր մինչև մահ, և ես քեզ կյանքի պսակը կտամ։