ԵՐԵՄԻԱ 15:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչո՞ւ նրանք, որ ինձ տրտմություն են պատճառում, զորանում են, իսկ իմ վերքերն ահավոր են. ինչպե՞ս պիտի բժշկվեմ։ Ինձ համար եղավ անպետք ջուր, որին չի կարելի վստահել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչո՞ւ է իմ ցավը անվերջանալի, և իմ վերքը՝ անդարմանելի, որ բժշկվել չի ուզում. մի՞թե դու ինձ համար խաբուսիկ վտակի պես ես լինելու, ջրերի, որ անվստահելի են։ |
Մի՞թե իսպառ երես թեքեցիր Հուդայից, կամ նրանից բոլորովին հեռացա՞վ քո հոգին. ինչո՞ւ այնպես հարվածեցիր մեզ, որ բժշկություն չլինի մեզ համար։ Խաղաղություն ակնկալեցինք, բայց բարի բան չկատարվեց, սպասեցինք բժշկության ժամին, բայց ահա խռովություն եղավ։
Նրանց մեծամեծներն իրենց երիտասարդներին ջրի ուղարկեցին. նրանք եկան ջրհորները և ջուր չգտան. իրենց ամանները դատարկ հետ բերեցին։ Ամաչեցին ու ամոթահար ծածկեցին իրենց գլուխները։
Ինչո՞ւ այսպես պատահեց, որ ես դուրս ելա արգանդից՝ տեսնելու վշտեր ու տառապանքներ, և իմ օրերն ամոթալի վախճան ունեցան։
Տե՛ր, խաբեցիր ինձ, ու ես խաբվեցի. հաղթեցիր ու զորացար։ Ծաղր ու ծանակի առարկա դարձա, օրս մթնեցրի ծաղրանքի մեջ,
Քո կրած հարվածների համար ի՞նչ ես աղաղակ բարձրացնում։ Բայց ես քեզ չեմ ոչնչացնելու։ Բուռն են քո ցավերը. դրանք սաստկացան քո բազում անօրենությունների պատճառով, դրանք քո մեղքերի հետևանքն են։
Դրա համար արձակել կտա մինչև Գեթի ժառանգությունը, սնոտի տները ունայնություն դարձան Իսրայելի թագավորների համար.
որովհետև սաստկացան նրա հարվածները, քանի որ հասան մինչև Հուդա և մոտեցան մինչև իմ ժողովրդի դռները և Երուսաղեմ։