Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 14:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երկրագործությունը դադարեց, որովհետև հողն առանց անձրևի մնաց. մշակներն ամոթահար եղան, ծածկեցին իրենց գլուխները։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երկրի վրա անձրև չլինելու պատճառով հողը ճաքճքել է, երկրագործներն ամոթահար ծածկում են իրենց գլուխները։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 14:4
10 Խաչաձեւ Հղումներ  

Այնտեղից էլ պիտի դուրս գաս՝ ձեռքերդ գլխիդ վրա բռնած, քանզի Տերը մերժեց այն, որ քո հույսն էր, և նրանով այլևս չես բարգավաճի»։


Ի գայթակղություն քեզ՝ բազում հովիվներ ունեցար, պոռնիկ կնոջ կերպարանք առար և բոլորի մոտ կորցրիր քո ամոթը։


Ողբացե՛ք, մշակնե՛ր՝ ունեցվածքով հանդերձ, ցորենի և գարու վրա, որովհետև վերացավ այգեկութն ագարակից,


Խայտացին երինջներն իրենց մսուրներում, ավերվեցին գանձարանները, կործանվեցին շտեմարանները, քանի որ ցորենը խորշակահար եղավ։


Եթե այդքանից հետո էլ ինձ չլսեք, ձեր գործած մեղքերի համար յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ։


Երկու և երեք քաղաքներ կհավաքվեն մի քաղաքում՝ ջուր խմելու և չեն հագենա. բայց չդարձաք ինձ»,- ասում է Տերը։


Եվ բոլոր ազգերը կասեն. “Ինչո՞ւ Տերն այդպես արեց այդ երկրին, ո՞րն է նրա խոր զայրույթի և այդ բարկության պատճառը”։