Նրանք մարգարեներին ասում էին. «Մի՛ ահազանգեք, այլ խոսե՛ք մեզ հետ ու մեզ պատմե՛ք մեկ այլ մոլորության մասին.
ԵՐԵՄԻԱ 11:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրա համար էլ Տերն այսպես է ասում Անաթովթի մարդկանց մասին, որոնք քո անձն են փնտրում՝ ասելով. «Մեր մասին մի՛ մարգարեացիր, ապա թե ոչ կմեռնես մեր ձեռքով»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրա համար Տերն այսպես է ասում Անաթովթի մարդկանց մասին, որոնք որոնում են քո կյանքը՝ ասելով. «Տիրոջ անունով մի՛ մարգարեացիր, որպեսզի մեր ձեռքով չմեռնես»։ |
Նրանք մարգարեներին ասում էին. «Մի՛ ահազանգեք, այլ խոսե՛ք մեզ հետ ու մեզ պատմե՛ք մեկ այլ մոլորության մասին.
Աստծու պատգամը՝ ուղղված Քեղկիայի որդի Երեմիային, որը Բենիամինի երկրում, Անաթովթում ապրող քահանաներից էր։
Նրանք պիտի կռվեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանան անել, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար»,- ասում է Տերը։
Լսեցի շատերի պարսավանքը, որոնք խառնիխուռն հավաքվել էին իմ շուրջը. «Ո՛վ դուք բոլորդ, որ դրա բարեկամներն եք, եկե՛ք հարձակվենք դրա վրա, մի հնարք հնարենք դրա դեմ, գուցե խաբվի, և մենք հաղթենք ու մեր վրեժը լուծենք դրանից»։
Իսկ երբ Երեմիան դադարեց խոսելուց՝ ամբողջ ժողովրդին ամեն բան ասելով այնպես, ինչպես նրան հրամայել էր Տերը, նրան բռնեցին քահանաները, սուտ մարգարեներն ու ողջ ժողովուրդը և ասացին. «Դու անպայման պիտի մեռնես,
«Ահա քո հորեղբայր Սելովմի որդի Անամայելը քեզ մոտ է գալու և ասելու. “Դու քեզ համար գնի՛ր իմ ագարակը, որը գտնվում է Անաթովթում, որովհետև ազգակցության կարգով պատշաճ է, որ այն դո՛ւ առնես որպես սեփականություն”»։
այդ մարդկանց ես տալու եմ իրենց թշնամիների ձեռքը, նրանց հոգիները պահանջողների ձեռքը, նրանց դիակներն իբրև կերակուր պիտի նետեմ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին։
«Հարբեցնում էիք իմ ուխտավորներին՝ գինի խմեցնելով, և մարգարեներին պատվիրում, որ չմարգարեանան։
որովհետև որդին անարգում է հորը, և դուստրը կելնի իր մոր դեմ, հարսը՝ իր սկեսրոջ դեմ, և մարդու թշնամին իր ընտանիքը կլինի։
Եղբայրն իր եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն։ Զավակները ծնողների դեմ կելնեն և նրանց կսպանեն։