Իմ բերանը հաստատեց սուր սուսերի պես և ինձ թաքցրեց իր ձեռքի հովանու տակ, ինձ դարձրեց ինչպես մի ընտիր նետ և թաքցրեց իր կապարճի մեջ։
ԵՐԵՄԻԱ 1:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Տերը, ձեռքն ինձ երկարելով, հպեց բերանիս ու ասաց. «Ահա իմ խոսքը քո բերանը դրեցի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը մեկնեց իր ձեռքը և դիպավ իմ բերանին, և Տերն ասաց ինձ. «Ահա ես իմ խոսքերը քո բերանի մեջ դրեցի։ |
Իմ բերանը հաստատեց սուր սուսերի պես և ինձ թաքցրեց իր ձեռքի հովանու տակ, ինձ դարձրեց ինչպես մի ընտիր նետ և թաքցրեց իր կապարճի մեջ։
Տերը ինձ խրատող լեզու է տալիս, որ կարողանամ ճիշտ ժամանակին խոսք ասել, ամեն առավոտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ։
Իմ խոսքերը քո բերանը պիտի դնեմ և իմ ձեռքի հովանու տակ պիտի առնեմ, որովհետև երկինքը կանգնեցրեցի, երկրի հիմքերը հաստատեցի և ասացի Սիոնին. “Դու իմ ժողովուրդն ես”»։
«Այս է իմ ուխտը նրանց հետ,- ասում է Տերը։- Իմ հոգին, որ քեզ վրա է, և իմ խոսքերը, որ քո բերանը դրեցի, այսուհետև մինչև հավիտենություն չպիտի պակասեն քո բերանից, քո զավակի բերանից և քո զավակի սերունդների բերանից»,- ասում է Տերը։
Դրա համար էլ այսպես է ասում Տերը. «Եթե նորից դարձի գաս, քեզ կպատսպարեմ, և իմ աչքի առաջ կապրես. ու եթե անարգի միջից դուրս հանես պատվականը, կլինես ինչպես իմ բերանը, ու եթե նրանք վերադառնան դեպի քեզ, և ոչ թե դու նորից դառնաս դեպի նրանց,
«Քեզ համար մատյա՛ն վերցրու և նրա մեջ գրի՛ր այն բոլոր բաները, ինչ ասել եմ քեզ Իսրայելի, Հուդայի և բոլոր ազգերի մասին՝ սկսած այն օրից, երբ խոսեցի քեզ հետ՝ Հուդայի արքա Հովսիայի օրերից մինչև այժմ.
Դրա համար էլ այսպես է ասում Ամենակալ Տերը՝ Աստվածը. «Քանի որ այդ բանը խոսեցիք, ահավասիկ իմ խոսքը քո բերանն եմ դնում իբրև կրակ, թող լափի նրանց՝ այդ ժողովրդին, փայտի պես։
Ապա Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այն բոլոր բաները, որ քեզ հետ խոսեցի, ականջներո՛վդ լսիր ու սրտիդ մե՛ջ պահիր։
Բայց երբ ձեզ մատնեն, չմտագոհվեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ պիտի խոսեք, որովհետև այդ ժամին ձեզ կտրվի այն, ինչ պիտի խոսեք,
Նրան ժողովրդից առանձնացնելով՝ իր մատները դրեց նրա ականջների մեջ և այնտեղ թքեց, հետո բռնեց նրա լեզվից։
որովհետև ես ձեզ բերան և իմաստություն կտամ, որին ձեր բոլոր հակառակորդները չեն կարողանա հակառակվել կամ պատասխան տալ։
քանի որ երբ Քորեբում հավաքվել էիք, Տիրոջը՝ ձեր Աստծուն, խնդրելով ասում էիք. “Այլևս չլսենք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնը, այդ մեծ կրակն այլևս չտեսնենք, որպեսզի չմեռնենք”։
Ես նրանց եղբայրներից քեզ նման մի մարգարե մեջտեղ կհանեմ, իմ պատգամները կդնեմ նրա բերանը, և նա նրանց կասի այն, ինչ ես կպատվիրեմ նրան։