ԵՐԳ ԵՐԳՈՑ 8:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Փախի՛ր, եղբորորդի՛ իմ, և նմանվի՛ր այծյամի կամ եղնիկների ձագերի՝ խնկաբեր լեռների վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վազի՛ր, ո՛վ իմ սիրեկան, նմա՛ն եղիր այծյամին կամ եղնիկների ձագին համեմաբույր սարերի վրա։ |
Երդվեցնում եմ ձեզ, դուստրե՛ր Երուսաղեմի, անդաստանի զորություններով և ուժերով, եթե վեր կենաք, չարթնացնե՛ք նրան, մինչև որ նա կամենա։
Եղբորորդիս նման է այծյամի կամ եղնիկների հորթերի՝ Բեթելի լեռների վրա։ Կանգնած է նա ահա մեր տան դրսում, ձգվել է դեպի պատուհանները, նայում է նա վանդակապատի միջով։
Մինչ կծագի լույսը, և կշարժվեն ստվերները, ես ի՛նքս կգնամ դեպի լեռը զմուռսի և բլուրը կնդրուկի։
Իսկ եթե ցանկանաս մի կենդանի մորթել նրա միսը ուտելու համար, որը տվել է քեզ Տերը՝ քո Աստվածը, իր օրհնությամբ կարող ես ուտել այն բոլոր քաղաքներում։ Թե՛ մաքուրը, թե՛ անմաքուրը կարող են ուտել այն, ինչպես ուտում են այծյամն ու եղջերուն։
Ճնշված եմ երկուսից էլ. մի կողմից՝ ցանկանում եմ այս մարմնից ելնել և Քրիստոսի հետ լինել, որ ավելի նախընտրելի է,
Հոգին և Փեսան ասում են՝ արի՛։ Եվ ով լսում է, թող նա էլ ասի՝ ե՛կ։ Եվ թող գա, ով ծարավ է, և ով ուզում է կենաց ջուրը, թող ձրի վերցնի։