ԵՐԳ ԵՐԳՈՑ 5:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ոսկյա խարիսխների վրա հաստատված մարմարյա սյուներ են սրունքները նրա։ Տեսքը նրա նման է Լիբանանի ընտիր եղևնափայտի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա սրունքները մարմարե սյուներ են՝ հաստատված զտված ոսկյա խարիսխների վրա. կերպարանքը՝ Լիբանանի պես, ընտիր, ինչպես եղևնիները։ |
և այդ քսան մույթերի համար կպատրաստես արծաթե քառասուն խարիսխ. երկուական խարիսխ՝ յուրաքանչյուր մույթի համար։
Ե՛կ դու, աղավնյա՛կ իմ, վեմի հովանու տակ՝ պարսպի պատվարի մոտ։ Ցո՛ւյց տուր ինձ երեսը քո, լսելի՛ արա ինձ ձայնը քո, քանզի քաղցր է ձայնը քո, և գեղեցիկ՝ դեմքը քո»։
Շրթունքները քո մեղր են կաթեցնում, քո՛ւյր իմ հարս, քո լեզվի տակ մեղր է ու կաթ, հոտը քո հանդերձների նման է կնդրուկի հոտի։
Պարանոցդ՝ փղոսկրյա աշտարակի, աչքերդ՝ Եսեբոնի ծովակներին՝ Բաթ-Րաբիմի դարպասների մոտ։ Ռունգերդ նման են Դամասկոս նայող Լիբանանի աշտարակին։
Նրանց ուխտավորները, որոնք մաքուր էին, ձյան պես սպիտակ, կաթի պես անարատ, փայլուն ինչպես շափյուղա, ակնեղեն, իրենց հատուցման ժամանակ
Իսրայելի բարձրաբերձ լեռից։ Տնկելու եմ, և ոստեր է արձակելու, պտղաբերելու է և մեծ մայրի է դառնալու։ Նրա տակ հանգստանալու են բոլոր կենդանիները, և նրա հովանու տակ օթևանելու են բոլոր թռչունները։ Նրա ճյուղերը հաստատ են մնալու նրա վրա։
Աստծու դրախտի եղևնին, կաղնին ու նոճին չէին հավասարվում նրա ճյուղերին, մայրիներն ու սոսիները չէին նմանվում նրա ոստերին։ Աստծու դրախտի ոչ մի ծառ գեղեցկությամբ չէր նմանվում նրան,
Քանի որ այն, ինչ որ բարի է, նրանն է, և այն, ինչ որ լավ է, նրանն է. ցորենը՝ երիտասարդներին, և անուշարար գինին՝ կույսերին։
և նրանց առջև պայծառակերպվեց։ Նրա դեմքն արեգակի պես լուսավորվեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան։
ինձ ցույց տվեցիր կյանքի ճանապարհները, քաղցրորեն լցրիր ինձ քո ներկայության ուրախությամբ” (Սաղ. 15(16).8-11)։
Եվ ակնհայտորեն մեծ է աստվածապաշտության խորհուրդը. Նա հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, նրան հավատացին աշխարհում, փառքով բարձրացվեց երկինք։
Կինը մտավ և ասաց իր ամուսնուն. «Աստծու այրը եկավ ինձ մոտ, նա Աստծու հրեշտակի նման վեհատեսիլ էր։ Ես նրան հարցրի, թե որտեղից է, բայց նա իր մասին ինձ ոչինչ չասաց։