ԵՐԳ ԵՐԳՈՑ 1:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանզի գեղեցկացան քո ծնոտները տատրակի նման և քո պարանոցը՝ մանյակների պես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փարավոնի կառքերին լծված մատակի եմ նմանեցնում քեզ, ո՛վ իմ սիրուհի։ |
Սողոմոնի երիվարները բերվում էին Եգիպտոսից և Թեկուայից, որտեղից դրանք գնում էին նրա վաճառականները։
Իմ եղբորորդին պատասխանում է ինձ և ասում. «Վե՛ր կաց, ե՛կ, մերձավո՛ր իմ, գեղեցի՛կ իմ, աղավնի՛ իմ։
Իր բողբոջն ընձյուղեց թզենին, ծաղկած որթերն իրենց հոտը բուրեցին։ Վե՛ր կաց, ե՛կ, մերձավո՛ր իմ, գեղեցի՛կ իմ, աղավնի՛ իմ։
Ահավասիկ գեղեցիկ ես, մերձավո՛ր իմ, գեղեցիկ ես ահա, քո աչքերն աղավնիներ են քողի հետևում։ Քո վարսերը նման են այծերի հոտերի, որ երևացին Գաղաադից։
Ննջում եմ ես, բայց արթուն է սիրտն իմ։ Իմ եղբորորդու ձայնն է. դուռն է բախում։ Բա՛ց ինձ, քո՛ւյր իմ, մերձավո՛ր իմ, աղավնի՛ իմ, կատարյա՛լ իմ, քանզի գլուխս պատվել է ցողով, և վարսերս՝ գիշերվա շաղով։
Աչքերդ դարձրո՛ւ ինձանից, քանզի դրանք վրդովեցին ինձ, վարսերդ նման են այծերի հոտերի, որ երևացին Գաղաադից։
Վա՜յ նրանց, ովքեր օգնության համար են իջնում Եգիպտոս, ովքեր հեծյալներին ու մարտակառքերին են ապավինում, թե շատ են, և ձիերի մեծ բազմությանը. նրանք Իսրայելի Սրբի վրա հույս չէին դնում, Աստծուն չէին փնտրում։