Ռոմելիայի որդի Փակեեի թագավորության տասնյոթերորդ տարում Հուդայի արքա եղավ Աքազը՝ Հովաթամի որդին։
ԵՍԱՅԻ 7:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն ասաց Եսայուն. «Դու քո որդի Յասուբի հետ Կտավ սպիտակեցնողի ագարակի վերին ճանապարհի վրա՝ ջրավազանի դիմաց, ընդառա՛ջ ել Աքազին Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն ասաց Եսայուն. «Գնա՛ քո որդու՝ Շեար-Յաշուբի հետ՝ Աքազին դիմավորելու վերևի ավազանի ջրանցքի ծայրին՝ թափիչի այգու ճանապարհի վրա, |
Ռոմելիայի որդի Փակեեի թագավորության տասնյոթերորդ տարում Հուդայի արքա եղավ Աքազը՝ Հովաթամի որդին։
Ասորեստանի արքան Թարաթային, Ռաբսարիսին ու Ռափսակին մեծ զորքով Լաքիսից ուղարկեց Երուսաղեմ, Եզեկիա արքայի մոտ։ Սրանք ելան ու եկան Երուսաղեմ և կանգնելով թափիչի ագարակի ճանապարհին գտնվող վերին ավազանի ջրմուղի վրա՝
Եզեկիայի մնացած գործերը, նրա քաջագործությունները, նրա ջրամբարների, ջրմուղի և քաղաք հասնող ջրատարի շինարարությունը նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
Նրանից հետո մինչև Դավթի գերեզմանի պարտեզը, մինչև արհեստական ջրաբուխը և մինչև Բեթագաբարին նորոգեց Ազբուքի որդի Նեեմիան՝ Բեթսուրի շրջակայքի իշխանը։
Առավոտյան գնա՛ փարավոնի մոտ։ Երբ նա ելնի դեպի ջուրը, կանգնի՛ր նրա առջև՝ գետափին, քո ձեռքում բռնած այն գավազանը, որ օձ դարձավ։
Իսկ դուք երկու պարիսպների մեջտեղը՝ հին ջրմուղից ավելի ներս, ջուր պիտի հանեք ձեզ համար՝ առանց ձեր հայացքն ուղղելու նրան, որ սկզբից շինել էր այն՝ առանց նրա հիմնադրողին հեռվից հեռու ճանաչելու։
Ասորեստանի արքան Լաքիսից մեծ զորքով Երուսաղեմ՝ Եզեկիա արքայի մոտ ուղարկեց Ռափսակին, որը եկավ կանգ առավ Կտավ սպիտակեցնողների ագարակի ճանապարհի վերևի ավազանի ջրմուղի մոտ։
ամբարիշտը թող հրաժարվի իր ընթացքից, անօրեն մարդը՝ իր խորհուրդներից, թող նա վերադառնա Տիրոջ մոտ և ողորմություն կգտնի մեր Աստծու մոտ, որը բազմապատիկ թողություն պիտի շնորհի ձեր անօրենություններին։
Սակայն սրանցից էլ եթե մեկ տասներորդը պահպանվի, նորից կենթարկվեն գերության ու հափշտակության, և ինչպես իրենց պատյանը թոթափած բևեկնին ու կաղնին, սուրբ սերունդը նորից կհաստատվի»։
Եսային աղաղակում է Իսրայելի մասին. «Եթե Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի չափ էլ լինի, փոքր մնացորդ պիտի մնա,