Իր ավանակին կկապի որթատունկից, իսկ որթատունկի ոստից՝ էշի քուռակին։ Իր պատմուճանը կլվա գինով և իր հագուստը՝ խաղողի արյամբ։
ԵՍԱՅԻ 63:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո հագուստներն ինչո՞ւ են կարմիր, քո հագուստներն ասես հնձանահարի հագուստներ լինեն, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչո՞ւ է կարմիր քո հագուստը. քո հանդերձները հնձան կոխոտողի հանդերձի նման են։ |
Իր ավանակին կկապի որթատունկից, իսկ որթատունկի ոստից՝ էշի քուռակին։ Իր պատմուճանը կլվա գինով և իր հագուստը՝ խաղողի արյամբ։
Իբրև զրահ հագավ արդարությունը, իբրև սաղավարտ՝ գլխին դրեց փրկությունը, իբրև հանդերձ ու պատմուճան՝ իր վրա գցեց վրեժխնդրությունը, որ հատուցում տա նրանց։
Ո՞վ է սա, որ ելել գալիս է Եդովմից. նրա հագուստների կարմիրը Բոսորայից է, նա գեղեցիկ պատմուճանով է և հուժկու զորությամբ։ Ես խոսում եմ արդարության և փրկության իրավունքի մասին։
ահա դրա համար էլ, կենդանի եմ ես,- ասում է Տերը՝ Աստված,- քանի որ դու արյամբ մեղանչեցիր, արյունն էլ հալածելու է քեզ. այն արյունը, որ ատեցիր, հենց նույն արյունն էլ հալածելու է քեզ։
Եվ հրեշտակը նետեց իր գերանդին երկրի վրա, քաղեց նրա խաղողը և գցեց Աստծու բարկության մեծ հնձանի մեջ։
Նրա բերանից ելնում էր սրած սուր, որպեսզի նրանով հարվածի ազգերին։ Եվ նա պիտի իշխի նրանց վրա երկաթե մականով, նա պիտի կոխոտի Ամենակալ Աստծու ցասումնալի բարկության գինու հնձանը։