Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 35:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 ահա դրա համար էլ, կենդանի եմ ես,- ասում է Տերը՝ Աստված,- քանի որ դու արյամբ մեղանչեցիր, արյունն էլ հալածելու է քեզ. այն արյունը, որ ատեցիր, հենց նույն արյունն էլ հալածելու է քեզ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Ուստի կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- որ քեզ արյան եմ մատնելու, և արյունը պիտի հալածի քեզ, որովհետև դու արյունը չատեցիր, արյունն էլ պիտի հալածի քեզ։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 35:6
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ քո մեջ գտնվեց ամբողջ արյունը մարգարեների, սրբերի, ինչպես նաև երկրի վրա սպանված բոլոր մարդկանց։


«Քանի որ մոտ է Տիրոջ օրը բոլոր ազգերի համար. ինչպես որ դու արեցիր, լինելու է քեզ համար, և քո հատուցումը գալու է քո գլխին.


Հատուցե՛ք նրան իր արածի համար, կրկնապատիկը՝ ըստ իր արած գործերի։ Կրկնակի՛ խառնեք նրա համար այն բաժակը, որի մեջ նա խառնեց։


որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք։


իսկ նրանց վիրավորները պիտի ընկնեն մեռելի պես, նրանցից նեխահոտ պիտի փչի, լեռները պիտի թրջվեն նրանց արյամբ։


Քեզնից վրեժխնդիր եմ լինելու շնանալու և արյուն թափելու համար, քեզնից քո արյունն եմ պահանջելու՝ զայրույթի ու նախանձի արյունը։


Երկիրը ողողվելու է քո կղանքով՝ լեռների վրա քո զորքերի բազմության պատճառով։ Ձորերը լցվելու են քեզանով։


Ավերակի ու անապատի եմ վերածելու Սեիր լեռը, նրա վրայից վերացնելու եմ մարդ ու անասուն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ