Թող քեզ ժողովուրդներ ծառայեն, և իշխաններ գլուխ խոնարհեն։ Տեր լինես քո եղբորը, և քո հոր որդիները թող երկրպագեն քեզ։ Քեզ անիծողը թող անիծյալ լինի, իսկ քեզ օրհնողը՝ օրհնյալ»։
ԵՍԱՅԻ 60:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ այն ազգերն ու թագավորները, որոնք քեզ չեն ծառայելու, կորչելու են. ազգերը բոլորովին պիտի կործանվեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ազգը կամ այն թագավորությունը, որ քեզ չի ծառայելու, պիտի կորչի. այդպիսի ազգերն ամբողջովին պիտի կործանվեն։ |
Թող քեզ ժողովուրդներ ծառայեն, և իշխաններ գլուխ խոնարհեն։ Տեր լինես քո եղբորը, և քո հոր որդիները թող երկրպագեն քեզ։ Քեզ անիծողը թող անիծյալ լինի, իսկ քեզ օրհնողը՝ օրհնյալ»։
Ընդունե՛ք նրա խրատը, Որպեսզի Տերը չբարկանա, Եվ դուք չկորչեք արդարության ճանապարհներից։ Այնժամ, երբ նրա բարկությունը բորբոքվի,
Նրանց ընդունելու են հեթանոսները և բերելու են իրենց տեղերը, որ ժառանգեն և բազմանան Աստծու երկրում՝ ծառաներով ու աղախիններով։ Նրանց գերեվարողները գերիներ են դառնալու, ծառայության տակ են ընկնելու նրանց տիրողները։
Ահա պիտի ամաչեն ու պատկառեն քո բոլոր հակառակորդները, չեղածի նման պիտի լինեն նրանք, և բոլոր հակառակորդներդ պիտի կորչեն։
Իսկ եթե դարձի չգան, ես կջնջեմ այդ ազգին, կորստյան մատնելով՝ կվերացնեմ նրանց»,- ասում է Տերը։
Եվ կոչնչացնի կառքերը Եփրեմից և երիվարները՝ Երուսաղեմից. կփշրվի պատերազմող աղեղը, և ազգերի միջից՝ բազմությունն ու խաղաղությունը. կտիրի ջրերին՝ ծովից մինչև ծով և գետերից մինչև երկրի ծագերը։
Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագավորեմ իրենց վրա, բերե՛ք այստեղ և սպանե՛ք իմ առաջ”»։