ԵՍԱՅԻ 60:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ13 Լիբանանի փառքը դեպի քեզ է գալու՝ դափնիով, սոսիով, նոճիով ու մայրիով, որպեսզի լիապես փառավորեն իմ սրբարանի տեղը, և ես փառավորեմ իմ ոտքերի տեղը։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ13 Լիբանանի փառքը քեզ է գալու՝ մայրին, սոսին և տոսախը միասին՝ իմ սրբարանի տեղը զարդարելու համար. և ես իմ ոտքերի տեղը կփառավորեմ։ Տես գլուխը |
Դավիթը կանգնեց հավաքվածների մեջ և ասաց. «Լսե՛ք ինձ, իմ եղբայրնե՛ր և իմ ժողովո՛ւրդ։ Սրտումս նպատակ էի դրել Տիրոջ Ուխտի տապանակի համար հանգստի տուն կառուցել և մեր Տիրոջ ոտքերի համար՝ կանգնելու տեղ։ Պատրաստել էի նաև շինության համար անհրաժեշտ նյութերը՝ մեծ քանակությամբ ոսկի, արծաթ, պղինձ, արույր, երկաթ և փայտ։