Երբ մի օտարական, որ Իսրայելի քո ժողովրդից չէ, բայց քո մեծ անվան, քո զորեղ ձեռքի, քո հզոր բազկի համար եկել է հեռու տեղից ու աղոթքի կանգնել այս վայրում,
ԵՍԱՅԻ 56:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Օտարազգին, որ եկել հարել է Տիրոջը, թող չասի. «Տերը մերժեց ու վանեց ինձ իր ժողովրդից», և ներքինին էլ թող չասի. «Ես չոր փայտ եմ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տիրոջը հարող օտարականի որդին թող այսպես չասի. «Տերն ինձ կտարանջատի իր ժողովրդից», և ներքինին թող չասի. «Ահա ես մի չորացած ծառ եմ», |
Երբ մի օտարական, որ Իսրայելի քո ժողովրդից չէ, բայց քո մեծ անվան, քո զորեղ ձեռքի, քո հզոր բազկի համար եկել է հեռու տեղից ու աղոթքի կանգնել այս վայրում,
Տերը գթալու է Հակոբին, Իսրայելին դարձյալ իր ընտրյալն է դարձնելու։ Նրանք հանգիստ են գտնելու իրենց երկրում, և պանդուխտներն ավելանալու են Հակոբի տանը։
որ պիտի տարվեն նաև քո որդիներից շատերը, որոնք քեզնից են լինելու, որոնց դու ես ծնելու, տանելու և ներքինիներ են դարձնելու Բաբելոնի թագավորի պալատում»։
նրանց իմ Տան մեջ և իմ պարսպի ներսում ավելի պատվավոր տեղ կտամ, քան որդիներին ու դուստրերին, նրանց հավիտենական մի անուն կտամ, որ չի կորչելու։
Իսկ այն օտարազգիներին, որոնք եկել հարել են Տիրոջը, որպեսզի ծառայեն նրան և սիրեն նրա անունը, նրա համար ծառաներ և աղախիններ լինեն, ու բոլոր նրանց, որոնք կպահեն իմ շաբաթները և չեն պղծի, ու կմնան իմ ուխտի մեջ,
պիտի փնտրեն նրան մինչև Սիոն, պիտի հարցնեն նրա ճանապարհի մասին, դեպի այստեղ պիտի ուղղվեն, պիտի գան ու ապավինեն Տիրոջը, որովհետև ուխտը հավիտենական է, և դրանք չպիտի մոռացվեն։
Կարող ես գնել նաև ձեր մեջ ապրող օտարականների զավակներից ու նրանց ազգականներից։ Ինչքան որ ձեր երկրում լինեն, կարող են դառնալ ձեր սեփականությունը։
Տերը կերևա նրանց դեմ և կկործանի ազգերի բոլոր աստվածներին, և կերկրպագեն նրան յուրաքանչյուրն իր տեղից ազգերի բոլոր կղզիները։
Նրանք պիտի միանան քեզ, որ կատարեն Վկայության խորանի հանդեպ իրենց պարտականություններն ըստ խորանի բոլոր ծառայությունների։ Ոչ մի կողմնակի մարդ քեզ չպիտի մոտենա։
իսկ դու և քեզ հետ՝ քո որդիները պահպանե՛ք ձեր քահանայությունը, արե՛ք զոհասեղանին վերաբերող բոլոր գործերը, ինչպես նաև վարագույրի հետևում գտնվողներինը. այս են քահանայական ձեր պարտականությունները, իսկ կողմնակի մարդը, եթե մոտենա, կմեռնի»։
Նրանցից ոմանք համոզվեցին ու հարեցին Պողոսին և Շիղային, ինչպես նաև աստվածապաշտ հեթանոսներ և թվով ոչ սակավ երևելի կանայք։
Եվ այնտեղից ելնելով՝ մտավ մեկի տունը, որի անունը Տիտոս Հուստոս էր, աստվածապաշտ մարդ, որի տունը ժողովարանին կից էր։
հեթանոսների մեջ Հիսուս Քրիստոսի սպասավորը լինելու՝ Աստծու Ավետարանը մատակարարելով, որպեսզի հեթանոսներն Աստծուն ընդունելի ընծա լինեն՝ սրբագործված Սուրբ Հոգով։
որովհետև այդ ժամանակ առանց Քրիստոսի էիք, մաս չէիք կազմում Իսրայելի ընտրյալ ժողովրդին, օտար էիք խոստման ուխտերին, աշխարհում ապրում էիք առանց որևէ հույսի և առանց Աստծու։
Պետրոսը՝ առաքյալը Հիսուս Քրիստոսի, ձեզ՝ պանդուխտներիդ, որ Պոնտոսի, Գաղատիայի ու Կապադովկիայի, Ասիայի ու Բյութանիայի սփյուռքում եք,