Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Երբ մի օտարական, որ Իսրայելի քո ժողովրդից չէ, բայց քո մեծ անվան, քո զորեղ ձեռքի, քո հզոր բազկի համար եկել է հեռու տեղից ու աղոթքի կանգնել այս վայրում,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Նաև այն օտարականն էլ, որ Իսրայելի քո ժողովրդից չէ, հեռու երկրից գա քո մեծ անվան, քո զորեղ ձեռքի և քո մեկնած բազկի պատճառով, երբ գա և աղոթք անի այս տանը,

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:32
31 Խաչաձեւ Հղումներ  

Երուսաղեմ բարձրացածներից ոմանք հեթանոսներ էին, որոնք տոնին եկել էին երկրպագություն անելու։


Փռյուգիայում և Պամփյուլիայում, Եգիպտոսում և Կյուրենիայի հարևան Լիբիայի շրջաններում բնակվողներ, հռոմեացի եկվորներ,


Ես այլ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք է այստեղ բերեմ, և իմ ձայնը պիտի լսեն, ու պիտի լինեն մեկ հոտ և մեկ հովիվ։


Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրերին, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ


Շատ ժողովուրդներ կգան՝ փնտրելու Ամենակալ Տիրոջ երեսը Երուսաղեմում և Տիրոջ հետ հաշտություն գտնելու”։


Եվ ինչպես որ Տիրոջ տանն Իսրայելի որդիները սաղմոսներով իրենց նվերներն են մատուցում ինձ, այդպես էլ բոլոր ազգերից Երուսաղեմ սուրբ քաղաքը Տիրոջն ընծա պիտի բերեն իրենց եղբայրներին՝ կառքերի վրա հեծած, շքեղազարդ ձիերով ու հովանոցներով հանդերձ,- ասում է Տերը։-


Նրանք ասացին. «Շատ հեռու երկրից են եկել քո ծառաները հանուն Տիրոջ՝ քո Աստծու, որովհետև լսեցինք նրա անունը և այն, ինչ նա արել է Եգիպտոսում,


Հարավի թագուհին դատաստանի օրն այս սերնդի դեմ դուրս կգա և կդատապարտի նրան, որովհետև երկրի ծայրամասերից եկավ լսելու Սողոմոնի իմաստությունը. իսկ ահա այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա»։


Դարձի՛ր, Տե՛ր, մինչև ե՞րբ... Մխիթարի՛ր քո ծառաներին։


Դրանից հետո նա իր ամբողջ բանակով վերադարձավ Եղիսեեի մոտ ու կանգնելով նրա առջև՝ ասաց. «Հիմա համոզվեցի, որ չկա Աստված ամբողջ աշխարհում, այլ միայն՝ Իսրայելում։ Արդ, ընծա՛ ընդունիր քո ծառայից»։


Երբ Աստծու մարդ Եղիսեեն լսեց, որ Իսրայելի արքան իր հագուստներն է պատառոտել, լուր ուղարկեց նրան՝ ասելով. «Ինչո՞ւ ես պատառոտել քո հագուստները, թող Նեեմանն ինձ մոտ գա և իմանա, որ Իսրայելում մարգարե կա»։


Աղջիկն ասաց իր տիկնոջը. «Երանի թե իմ տերը գնար Աստծու մարգարեի մոտ, որը Սամարիայում է, նա նրան կբուժեր բորոտությունից»։


Հռութն ասաց. «Ես չեմ թողնի քեզ և չեմ հեռանա քեզնից. ուր որ դու գնաս, ես էլ կգնամ, որտեղ որ մնաս, ես էլ կմնամ։ Քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, և քո Աստվածն իմ Աստվածն է։


և ասաց. «Գիտեմ, որ Տերն այս երկիրը ձեզ է տվել, որովհետև ձեր ահն ընկել է մեզ վրա, և ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալումաշ են եղել,


Եթե երբևէ որդիդ հարցնի քեզ ու ասի, թե՝ “Ի՞նչ է այս”, նրան կասես. “Տերը հզոր ձեռքով հանեց մեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։


Գնա՛ Իսրայելի որդիների մոտ ու ասա՛. “Ես՝ Տերը, ազատելու եմ ձեզ եգիպտացիների բռնությունից և հանելու եմ ձեզ նրանց ծառայությունից, փրկելու եմ ձեզ իմ հզոր բազկով ու նրանց մեծ պատիժներ հասցնելով։


որպեսզի նրանք վախենան քեզնից ու քո ճանապարհներով ընթանան բոլոր այն օրերին, որ կապրեն իրենց հայրերին տրված երկրում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ