Տերը կամենում է մաքրել նրան վերքերից։ Եթե մեղքերի զոհը մատուցեք, ապա երկարակյաց սերնդի կարժանանաք, որի միջոցով Տերը կցանկանա ազատել
ԵՍԱՅԻ 53:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա մեր մեղքերն էր վերցնում և մեզ համար չարչարվում, սակայն մենք նրա ցավերը, հարվածներն ու չարչարանքները համարեցինք իբրև Աստծուց եկած բան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիրավի, նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ Մենք նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված և տանջված։ |
Տերը կամենում է մաքրել նրան վերքերից։ Եթե մեղքերի զոհը մատուցեք, ապա երկարակյաց սերնդի կարժանանաք, որի միջոցով Տերը կցանկանա ազատել
որի վրա ընկել էր արձակելու վիճակը։ Թող կենդանի կանգնեցնի Տիրոջ առջև, որպեսզի նրանով քավություն անի՝ առաքելով նրան արձակման ու բաց թողնելով դեպի անապատ։ Եվ թող այծն իր հետ նրանց անօրենություններն անապատ տանի։
«Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովվի դեմ և նրա ընկերոջ մարդու դեմ,- ասում է Ամենակալ Տերը. կհարվածեմ հովվին, և ոչխարները կցրվեն, և իմ ձեռքը կդարձնեմ հովիվների դեմ։
որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը. «Նա մեր հիվանդությունները վերացրեց և մեր ցավերը կրեց» (Ես. 53.4ա)։
Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրենք ունենք, և ըստ մեր օրենքի՝ նա պետք է մեռնի, որովհետև իրեն Աստծու Որդի դարձրեց»։
Քրիստոսը մեզ փրկագնեց Օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետև գրված է. «Անիծյալ լինի նա, ով կախվում է փայտից» (Բ Օր. 21.23)),
նույնպես և Քրիստոսը մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար. իսկ երկրորդ անգամ, առանց մեղքի, պիտի հայտնվի նրանց, որոնք սպասում են իրեն՝ հավատով փրկվելու համար։
Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, արդարության կենակից լինենք. նրա վերքերով բժշկվեցիք դուք։
Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց,