ԵՍԱՅԻ 52:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպես որ շատերը քեզ վրա պիտի զարմանան, այդպես էլ կանշքանա քո տեսքը մարդկանց համար և քո փառքը՝ մարդկանց որդիների համար, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչպես որ շատերն ապշեցին քեզ վրա (այնպե՜ս խաթարված էր նրա դեմքը և տարբերվում էր մարդու դեմքից, նաև նրա կերպարանքը՝ մարդու որդիների կերպարանքից), |
Թիկունքս հարվածների տվեցի, ծնոտներս՝ ապտակի, և երեսս շուռ չտվեցի երեսիս թքելու նախատինքից։
Նրանք Երուսաղեմ բարձրանալու ճանապարհին էին։ Հիսուսը գնում էր նրանցից առաջ անցած, և ովքեր նրա հետևից էին գնում, զարմացած էին ու վախենում էին։ Հիսուսը, տասներկուսին կրկին առանձին վերցնելով, սկսեց նրանց ասել, թե ինչ դեպքեր պիտի տեղի ունենան իր հետ.
Աղջիկն իսկույն վեր կացավ և քայլում էր, քանի որ մոտ տասներկու տարեկան էր։ Ամենքը մեծապես զարմացան։
Ապա նա նավակ բարձրացավ՝ նրանց մոտ, և հողմը դադարեց։ Աշակերտներն առավել ևս ապշած էին և սաստիկ զարմանում էին։
Եվ ավելի ու ավելի էին զարմանում ու ասում. «Սա ամեն ինչ լավ արեց, որովհետև խուլերին լսել է տալիս և համրերին՝ խոսել»։
ծածկում էին նրա երեսը և տանջում, հարցնում էին նրան և ասում. «Դե՛, մարգարեացի՛ր՝ ո՞վ է, որ քեզ խփեց»։
Եվ բոլորին զարմանք պատեց. իրար հետ խոսում էին ու ասում. «Ի՜նչ խոսք է այս. իշխանությամբ և զորությամբ սաստում է պիղծ ոգիներին, և դրանք դուրս են գալիս»։
Բոլորն ապշահար եղան, և փառավորում էին Աստծուն։ Ահով լցվեցին և ասում էին. «Այսօր մի նոր նշան էլ տեսանք»։