ԵՍԱՅԻ 51:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ քո բոլոր որդիների մեջ, որոնց դու ծնեցիր, մեկը չեղավ, որ մխիթարեր քեզ. քո բոլոր որդիների մեջ, որոնց դու մեծացրիր, մեկը չեղավ, որ զորավիգ դառնար քեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իր ծնած բոլոր որդիների մեջ չկա մեկը, որ առաջնորդի իրեն, և իր մեծացրած բոլոր ուստրերից չկա մեկը, որ բռնի իր ձեռքից։ |
Արդարև, ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ բռնել եմ քո աջ ձեռքից, որ ասում եմ քեզ. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»։ «Չվախենաս,
Այսպես է ասում Տերը՝ Աստված, իր օծյալ Կյուրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագավորների զորությունը, քո առաջ բացեմ դռները, և քաղաքները չփակվեն։
Եվ քո մտքում պիտի ասես. “Ո՞վ ինձ համար ծնեց սրանց. չէ՞ որ ես անզավակ ու այրի էի, պանդուխտ ու արգելափակված. ո՞վ սրանց սնեց ինձ համար, չէ՞ որ ես միայնակ էի մնացել, սրանք որտե՞ղ էին”»։
«Ո՛վ դու, որ տառապյալ ես և խախտված, ես հաշտվել եմ քեզ հետ, մինչև որ մխիթարվես։ Ահա ես քո քարերը սուտակից
խորանն իմ խորտակվեց, վերացավ, իմ վրանի բոլոր վարագույրները քանդվեցին, իմ որդիներն ու հոտերը ոչ մի տեղ չեն երևում. այլևս չկա իմ խորանի տեղը, չկա և իմ վարագույրների տեղը»։
Ոչ թե ըստ այն ուխտի, որ ես ուխտեցի նրանց հայրերի հետ, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ նրանց հանելու եգիպտացիների երկրից, բայց նրանք իմ ուխտին հավատարիմ չմնացին, ու ես նրանց անտես արեցի,- ասում է Տերը,-
Իմ հոտերը ցրիվ են եկել ու մոլորվել բոլոր լեռներով մեկ, բոլոր բարձր բլուրներով մեկ. երկրի երեսով մեկ ցրիվ են եկել իմ հոտերը։ Եվ ոչ ոք չկար, որ փնտրեր, և ոչ էլ հետ դարձներ”։
Թողե՛ք նրանց. կույր առաջնորդներ են կույրերի համար. երբ կույրն առաջնորդում է կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում»։
Տեսնելով ժողովրդի բազմությունը՝ Հիսուսը գթաց նրանց, որովհետև հոգնած ու լքված էին, ինչպես հովիվ չունեցող ոչխարներ։
Հիսուսը, բռնելով կույրի ձեռքից, գյուղից դուրս հանեց, թքով թրջեց նրա աչքերը և ձեռքը դրեց նրա վրա։ Եվ հարցնում էր կույրին, թե որևէ բան տեսնո՞ւմ է։
Եվ արդ, ահա Տիրոջ ձեռքը քեզ վրա է. կույր կլինես ու միառժամանակ արև չես տեսնի»։ Անմիջապես նրա վրա մեգ ու խավար իջավ. և խարխափելով առաջնորդողներ էր փնտրում։
Սողոսը գետնից վեր ելավ, սակայն բաց աչքերով ոչ ոքի չէր տեսնում։ Նրան ձեռքից բռնած մտցրին Դամասկոս։
բայց ոչ նման այն ուխտի, որ կնքեցի նրանց հայրերի հետ այն օրը, երբ նրանց ձեռքից բռնեցի՝ Եգիպտոսից դուրս հանելու համար։ Եվ որովհետև նրանք չմնացին իմ ուխտի մեջ, ես էլ անտարբեր եղա նրանց հանդեպ,- ասում է Ամենակալ Տերը։