ԵՍԱՅԻ 50:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը եղավ ինձ օգնական, դրա համար էլ ամոթ չզգացի, այլ իմ երեսը դարձրի կարծր քարի պես։ Գիտեմ, որ չեմ ամաչելու, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն Տեր Աստված օգնում է ինձ, դրա համար ամոթապարտ չեմ լինի, դրա համար իմ երեսը կայծքարի պես դարձրի։ Եվ գիտեմ, որ չեմ ամաչելու։ |
Ուստի և Տերն այսպես է ասում Հակոբի տան մասին, որ նա ընտրեց Աբրահամից. «Հիմա Հակոբը չի ամաչելու, և հիմա Իսրայելի երեսը չի այլակերպվելու,
Հակոբն իմ ծառան է. օգնական պիտի լինեմ նրան։ Իմ ընտրյալն Իսրայելն է, որին ընդունեց իմ հոգուն։ Իմ շունչը կտարածեմ նրա վրա, և նա հեթանոսների դատաստանը կտեսնի։
քանզի Իսրայելը փրկվելու է հավիտենական փրկությամբ։ Դուք չեք ամաչելու, այլևս ամոթահար չեք լինելու մինչև հավիտենություն։
Թագավորները քո խնամակալներն են դառնալու, իսկ նրանց կանայք՝ քո ծծմայրերը, երկրի երեսին քեզ են երկրպագելու և լիզելու քո ոտքերի փոշին. պիտի գիտակցես, որ ես եմ Տերը, ու ինձ ապավինողները չպիտի ամաչեն։
Այսպես է ասում Տերն Իսրայելին. «Պատեհ ժամանակ քեզ լսեցի և փրկության օրը օգնեցի. ես քեզ ստեղծեցի և ուխտի համար հեթանոսներին տվեցի քեզ՝ երկիրը վերականգնելու և ավերակ ժառանգությունները ժառանգներին տալու,
ահա Տերն է ինձ օգնական, և ո՞վ է, որ չարչարելու է ինձ։ Ահա դուք բոլորդ ձորձերի պես պիտի հնանաք, և ցեցը պիտի ուտի ձեզ։
Մի՛ վախեցիր, որ քեզ ամոթահար արեցին, մի՛ նեղվիր, որ քեզ նախատեցին, որովհետև վաղնջական ամոթը պիտի մոռանաս և որբևայրությանդ նախատինքն այլևս չպիտի հիշես»։
Ահավասիկ ես այսօր կանգնեցրի քեզ իբրև ամուր քաղաք, և իբրև երկաթե սյուն և կամ իբրև պղնձե հզոր պարիսպ՝ ընդդեմ Հուդայի երկրի բոլոր թագավորների, նրա իշխանների, նրա քահանաների ու երկրի ժողովրդի։
Լսե՛ք, բոլո՛ր ժողովուրդներ, և թող ականջ դնեն երկիրը և իր բոլոր բնակիչները։ Ձեր մեջ Տերը՝ Աստված, կլինի որպես վկայություն, Տերը՝ իր սուրբ տնից։
Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»։
Ես ամոթ չեմ համարում Ավետարանը, որովհետև այն Աստծու զորությունն է՝ բոլոր նրանց փրկության համար, ովքեր հավատում են, նախ՝ հրեայի, ապա նաև՝ հեթանոսի.
Այնպես որ համարձակ լինենք և ասենք. «Տե՛րն է իմ օգնականը, և ես չպիտի երկնչեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Սաղ. 117(118).6)։
Քրիստոսը մարմնով չարչարվեց մեզ համար, դուք ևս զինվե՛ք նույն մտքով. որովհետև մարմնով չարչարվողը դադարում է մեղք գործելուց,