Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՍԱՅԻ 49:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Քո որդիները, որոնց դու կորցրիր, քո ականջին պիտի ասեն. “Այս տեղը նեղ է մեզ համար. ընդարձակի՛ր մեզ համար, որ բնակվենք”։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Զրկանքի ժամանակ ծնած որդիները քո ականջներին դեռ պիտի ասեն. «Այս տեղը նեղ է ինձ համար, տե՛ղ տուր ինձ, որ բնակվեմ»։

Տես գլուխը



ԵՍԱՅԻ 49:20
11 Խաչաձեւ Հղումներ  

Մարգարեները Եղիսեեին ասացին. «Այս տեղը, որտեղ մենք բնակվում ենք, մեզ համար նեղ է,


բայց երբ նրանց որդիները տեսնեն իմ գործերը, պիտի սրբացնեն իմ անունը, պիտի սրբացնեն Հակոբի սրբին ու պիտի երկնչեն Իսրայելի Աստծուց։


Արդ, ես մխիթարելու եմ քեզ, Սիո՛ն, մխիթարելու եմ քո բոլոր ավերակները. նրա բոլոր ավերակները դրախտի եմ վերածելու, արևմտյան կողմն էլ՝ Տիրոջ դրախտի. ուրախություն ու ցնծություն են նրա մեջ տեղ գտնելու, փառաբանություն ու օրհնության ձայն։


Աչքերդ բարձրացրո՛ւ և շո՛ւրջդ նայիր ու տե՛ս մոտդ հավաքված քո բոլոր մանուկներին. քանի որ որդիներդ եկան հասան հեռուներից և իրենց ուսերին առած՝ բերում են քո դուստրերին։


Եվ կդարձնեմ նրանց եգիպտացիների երկրից, ասորեստանցիներից կընդունեմ նրանց և Գաղաադ ու Լիբանան կմտցնեմ նրանց, և նրանցից և ոչ մեկը չի պակասի։


Եվ ասացի. «Իսկ դրանք ի՞նչ անելու են գալիս»։ Ասաց ինձ. «Այդ եղջյուրներն են, որ ցիրուցան արեցին Հուդան և խորտակեցին Իսրայելը, և նրանցից ոչ ոք չբարձրացրեց իր գլուխը։ Եվ սրանք ելել են իրենց ձեռքով սրելու դրանք՝ չորս եղջյուրները, Տիրոջ երկրի դեմ եղջյուր բարձրացրած ազգերը՝ ցիրուցան անելու այն»։


և մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. «Մենք իբրև հայր ունենք Աբրահամին»։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։