Երկնքից ուտելու հաց տվեցիր նրանց, և վեմից ջուր բխեցրիր ու խմեցրիր նրանց և պատվիրեցիր նրանց մտնելու ու ժառանգելու այն երկիրը, որի վրա բարձրացրիր քո ձեռքը՝ նրանց տալու համար։
ԵՍԱՅԻ 48:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ եթե անապատում նրանք ծարավեն, նրանց համար նա վեմից ջուր կհանի։ Վեմը կպատռվի, ջրեր կբխեն, և իմ ժողովուրդը կխմի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանք չծարավեցին, երբ նա անապատում առաջնորդեց նրանց. նրանց համար քարից ջուր հոսեցրեց, պատռեց քարը, և ջրերը բխեցին։ |
Երկնքից ուտելու հաց տվեցիր նրանց, և վեմից ջուր բխեցրիր ու խմեցրիր նրանց և պատվիրեցիր նրանց մտնելու ու ժառանգելու այն երկիրը, որի վրա բարձրացրիր քո ձեռքը՝ նրանց տալու համար։
Նրանց տվեցիր քո բարերար սուրբ հոգին՝ իմանալու Օրենքը. մանանան չհեռացրիր նրանց բերանից և նրանց ջուր տվեցիր վեմից՝ ծարավը հագեցնելու համար։
Ես, քեզնից առաջ այնտեղ հասնելով, կկանգնեմ Քորեբում՝ մի ժայռի վրա։ Կհարվածես ժայռին, դրանից ջուր կբխի, և ժողովուրդը կխմի»։ Մովսեսն այդպես էլ արեց Իսրայելի որդիների ներկայությամբ։
Այն օրը բոլոր բարձր լեռների և բոլոր բարձրաբերձ բլուրների վրա ջուր պիտի բխի, երբ ոչնչանան շատերը, և կործանվեն աշտարակները։
Նրանք ո՛չ քաղց են զգալու, ո՛չ ծարավելու, ո՛չ էլ արևից խորշակահար են լինելու, և նա, որ ողորմելու է, պիտի մխիթարի նրանց, աղբյուրների ակունքների մոտ պիտի տանի նրանց։
Նրանք լալով հեռացան, բայց ես մխիթարելով պիտի բերեմ նրանց՝ հանգիստ պարգևելով ջրերի վտակների մոտ, ուղիղ ճանապարհով, որպեսզի չմոլորվեն նրա վրա, քանզի Իսրայելի համար ես հայր եղա, և Եփրեմն իմ անդրանիկն է։
Եվ Մովսեսը, իր ձեռքը բարձրացնելով, երկու անգամ հարվածեց ապառաժին։ Առատ ջուր բխեց, և ժողովուրդն ու անասունները խմեցին։