ԵՍԱՅԻ 46:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ո՞ւմ կնմանեցնեիք ինձ, հապա մտածե՛ք, ո՛վ դուք, մոլորյալնե՛ր, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՞ւմ եք նմանեցնում ինձ և հավասարեցնում, ո՞ւմ հետ եք ինձ համեմատում, որ նման լինենք մենք։ |
Աստվածների մեջ, Տե՛ր, ո՞վ կա քեզ նման, ո՞վ կարող է նմանվել քեզ, փառավորյա՛լդ սրբերի մեջ, սքանչացյա՛լդ փառքի մեջ, որ հրաշքներ ես գործում։
Սակայն այդպիսին չէ Հակոբի բաժինը. նրա բաժինը նա է, որ ստեղծեց ամենայն ինչ, որի ժառանգության գավազանն Իսրայելն է, և նրա անունը Զորությունների Տեր է։
Նա, որ ճառագումն է նրա փառքի և արտահայտումը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։
Երկրպագեցին վիշապին, որ իր իշխանությունը տվել էր գազանին, և ասացին. «Ո՞վ է նման այս գազանին, կամ ո՞վ կկարողանա կռվել նրա դեմ»։