որովհետև այսպես է ասում Տերը՝ Աստված, Իսրայելի Սուրբը, որ արարեց նրանց, ովքեր հետո են գալու. «Դուք ինձ հարցրեք իմ որդիների ու դուստրերի մասին և իմ ձեռքի գործերի համար պատվե՛ր տվեք ինձ։
ԵՍԱՅԻ 45:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վա՜յ նրան, որ իր հորը կասի՝ «Ինչո՞ւ ծնեցիր ինձ», և մորը՝ «Ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ», Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վա՜յ նրան, ով հորն ասում է. «Ի՞նչ ծնեցիր», և մի կնոջ՝ «Ի՞նչ ես երկնել»։ |
որովհետև այսպես է ասում Տերը՝ Աստված, Իսրայելի Սուրբը, որ արարեց նրանց, ովքեր հետո են գալու. «Դուք ինձ հարցրեք իմ որդիների ու դուստրերի մասին և իմ ձեռքի գործերի համար պատվե՛ր տվեք ինձ։
Ստեղծեցի քեզ իբրև բրուտի կավ։ Մի՞թե նա, որ հողն է հերկում, ողջ օրը հերկ կանի. մի՞թե կավը բրուտին կարող է ասել՝ «Ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս». մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կարող է ասել՝ «Ինչո՞ւ այսպես ստեղծեցիր ինձ»։
«Որդին փառավորում է հորը, և ծառան երկնչում է իր տիրոջից։ Իսկ արդ, եթե ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, և եթե Տեր եմ, ո՞ւր է իմ պատիվը,- ասում է Ամենակալ Տերը։ Դուք, քահանանե՛ր, որ անարգում եք իմ անունը և ասում. “Ինչո՞վ անարգեցինք քո անունը”։
Հիրավի, եթե պատկառում ենք մեր մարմնավոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ առավել պետք է հնազանդվենք հոգիների Հորը, որ ապրենք։