ԵՍԱՅԻ 44:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք պիտի ծլեն ու ծաղկեն ինչպես ջրարբի խոտը, ինչպես ուռենին՝ հոսող ջրերի մոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք պիտի ծլարձակեն խոտերի պես, ինչպես ուռիները՝ ջրերի վտակների մոտ։ |
Նա ջրի հոսանքի վրա տնկված ծառի է նման, Որն իր պտուղը ժամանակին կտա. Նրա տերևը չի թափվի, Եվ ամեն ինչ, որ կատարի, Կհաջողվի նրան։
Քո սերունդը ավազի չափ կլիներ, և քո որովայնից ծնվածները՝ երկրի հողի չափ։ Սակայն դու այժմ չես ոչնչանալու, և քո անունը չի կորչելու իմ առաջ»։
Քո Աստվածն ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան, ու կլինես ինչպես ջրարբի պարտեզ, ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի։
Ինչպես երկիրն է աճեցնում իր ծաղիկները, և ինչպես պարտեզն է ծլեցնում իր սերմերը, այնպես էլ Տերն է ծագեցնելու իր արդարությունն ու ցնծությունը բոլոր ազգերի առաջ։
Վերցրեց նաև երկրի սերմից, դաշտի երեսին տնկի դրեց և այն առատ ջրերի մոտ՝ երևացող մի տեղում հաստատեց։
Առաջին օրը ծառերի ընտիր պտուղներ, արմավենու ճյուղեր կվերցնեք, տերևախիտ ծառերի և ուռենիների ճյուղեր, ձորի բարդիների ճյուղեր, որպեսզի Տիրոջ առաջ յոթ օր ուրախանաք։
Իսկ խոսքը ունկնդրածներից շատերը հավատացին, և հավատացյալների թիվը հասավ շուրջ հինգ հազարի։