ԵՍԱՅԻ 43:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Առաջվա բաները մի՛ հիշեք, հինը մտքներդ մի՛ բերեք, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Նախկին բաները մի՛ հիշեք և հին բաները մի՛ մտածեք։ |
մտաբերե՛ք առաջին գործերը՝ վաղուց կատարվածները, քանզի ես եմ Աստվածը, և ինձնից բացի մեկ ուրիշը չկա,
Նոր երկինք ու նոր երկիր պիտի լինի, առաջվաններն այլևս չպիտի հիշեն և այլևս իրենց միտքը չպիտի բերեն։
Արդարև, այս դեպքում այն, ինչ փառավոր էր, կորցնում է իր փառքը ներկայիս գերազանց փառքի հետ համեմատած։
Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նորացավ։
ապա մի՛ վախեցիր նրանցից։ Լա՛վ հիշիր այն ամենը, ինչ արեց Տերը՝ քո Աստվածը, փարավոնի, նրա ծառաների ու բոլոր եգիպտացիների գլխին.
Հիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով Տերը քեզ առաջնորդեց անապատի միջով, որպեսզի քեզ տանջելով փորձի ու իմանա, թե ի՛նչ կա քո սրտում, պահո՞ւմ ես նրա պատվիրանները, թե՞ ոչ։