ԵՍԱՅԻ 39:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եսային ասաց. «Ի՞նչ տեսան քո տան մեջ»։ Եզեկիան պատասխանեց. «Ամեն բան, ինչ որ կա իմ տանը, տեսան։ Բան չկա իմ տան մեջ, որ չտեսնեին, տեսան նաև իմ գանձերը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եսային ասաց. «Ի՞նչ տեսան քո տանը»։ Եզեկիան պատասխանեց. «Ամեն ինչ, որ կա իմ տանը, տեսան. բան չկա, որ ցույց տված չլինեմ իմ գանձարաններում»։ |
Եթե աչքդ դնես մի բանի վրա, իսկույն կչքվի. հարստությունն արծվի թևերի պես է, վերադառնում է իր նախնիների տունը։
Ով ծածկում է ամբարշտությունը, հաջողություն չի ունենա, իսկ ով վեր հանի և դատապարտի, սիրո կարժանանա։
Եվ ահա Եսայի մարգարեն ներկայացավ Եզեկիա արքային և ասաց նրան. «Ի՞նչ են ասում այդ մարդիկ, ո՞ր կողմերից են եկել մոտդ»։ Եզեկիան պատասխանեց. «Հեռավոր աշխարհից են եկել մոտս, Բաբելոնից»։
և ամայի լեռների վրա։ Քո զորությունը, քո բոլոր գանձերը և քո մեղքի բարձունքները, քո բոլոր սահմանների մեջ ավարի պիտի մատնեմ։
Հեսուն Աքարին ասաց. «Որդյա՛կ իմ, փա՛ռք տուր այսօր Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, խոստովանի՛ր և պատմի՛ր ինձ, ինչ որ արեցիր, և մի՛ թաքցրու ինձնից»։
Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։