ԵՍԱՅԻ 37:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եզեկիա արքան, լսելով այս խոսքերը, պատռեց իր պատմուճանը, քուրձ հագավ և մտավ Տիրոջ տունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Եզեկիա թագավորը լսեց այս, պատռեց իր հագուստները, քուրձ հագավ ու գնաց Տիրոջ տունը։ |
Եզեկիա արքան և Ամովսի որդի Եսայի մարգարեն աղոթք արեցին այս բանի համար և դեպի երկինք աղաղակեցին։
Երեկոյան զոհի ժամին վեր կացա իմ տառապանքից, իմ պատառոտված հագուստներով ծնկաչոք խոնարհվեցի և ձեռքերս տարածելով՝ վեր բարձրացրի դեպի Տերը՝ Աստված,
Այն օրը Զորությունների Տերը կանչեց լաց ու կոծ անելու, ողբալու, մազերը պոկոտելու և քուրձ հագնելու։
Ապա Քեղկիայի որդի Եղիակիմը, որը տնտեսն էր, գրագիր Սոմնասը, Ասափի որդի ժամանակագիր Հովաքը, օձիքները պատռելով, վերադարձան Եզեկիայի մոտ և նրան հաղորդեցին Ռափսակի խոսքերը։
Եզեկիան, պատգամաբերների ձեռքից վերցնելով հրովարտակը, կարդաց, մտավ Տիրոջ տունն ու այն փռեց Տիրոջ առաջ։
Բայց արդյոք Հուդայի Եզեկիա արքան և համայն Հուդայի երկիրը դրա համար նրան սպանեցի՞ն. մի՞թե չվախեցան Տիրոջից ու չխնդրեցի՞ն Տիրոջը, և Տերը հրաժարվեց այն բոլոր չարիքներից, որ ասել էր նրանց դեմ։ Իսկ մենք ինքներս մեծ չարիք ենք բերելու մեզ”»։
Թագավորն ու նրա բոլոր պաշտոնյաները, որ լսեցին այդ բոլոր խոսքերը, չաղաչեցին Տիրոջը և չպատառոտեցին իրենց պատմուճանները։
«Վա՜յ քեզ, Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում ու Սիդովնում կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց արդեն քուրձով ու մոխրով ապաշխարել էին։