Սակայն Ասորեստանի արքան տեսավ, որ Օվսեեի մեջ նենգություն կա, որովհետև պատգամավորներ էր ուղարկել Եգիպտոսի թագավոր Սովային և այդ տարի հարկ չէր վճարել Ասորեստանի արքային։ Ասորեստանի արքան ձերբակալեց նրան ու բանտարկեց։
ԵՍԱՅԻ 36:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա հույսդ դրել ես ջախջախված եղեգնյա ցուպի՝ եգիպտացու վրա, որին եթե որևէ մեկը հենվի, պիտի խորտակվի և նրա ձեռքը ծակի. ահա այդպիսին է Եգիպտոսի փարավոն արքան և բոլոր նրանք, որ ապավինել են նրան”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա դու ապավինել ես այդ ջարդված եղեգե ցուպին՝ Եգիպտոսին, որին եթե մարդ կռթնի, այն կմտնի նրա ձեռքը և կծակի։ Ահա այսպիսին է Եգիպտոսի փարավոն թագավորը բոլոր իրեն ապավինողների համար”։ |
Սակայն Ասորեստանի արքան տեսավ, որ Օվսեեի մեջ նենգություն կա, որովհետև պատգամավորներ էր ուղարկել Եգիպտոսի թագավոր Սովային և այդ տարի հարկ չէր վճարել Ասորեստանի արքային։ Ասորեստանի արքան ձերբակալեց նրան ու բանտարկեց։
Դու ապավինել ես այդ ջախջախված եղեգի՞ն՝ Եգիպտոսի՞ն, որին եթե մարդ հենվի, ձեռքը կծակի, ու նա կխոցվի դրանից։ Այդպիսին է փարավոնը՝ Եգիպտոսի արքան, բոլոր նրանց համար, ովքեր իրենց հույսը դնում են նրա վրա”։
Վա՜յ նրանց, ովքեր օգնության համար են իջնում Եգիպտոս, ովքեր հեծյալներին ու մարտակառքերին են ապավինում, թե շատ են, և ձիերի մեծ բազմությանը. նրանք Իսրայելի Սրբի վրա հույս չէին դնում, Աստծուն չէին փնտրում։
Եգիպտացի մարդուն են ապավինում և ոչ թե Աստծուն, ձիերի մարմիններին. բայց օգնություն չի լինի. Տերն իր ձեռքը կերկարի նրանց վրա, և օգնողները տանջանքի կենթարկվեն, իսկ նրանցից օգնություն սպասողները կկործանվեն, ամենքն անխտիր կոչնչանան։
Փարավոնն էլ ոչ թե իր մեծ զորությամբ, ոչ թե բազում գնդերով է նրա դեմ պատերազմելու, այլ պատնեշներ ու պարսպակործաններ է սարքելու, որպեսզի շատերին ոչնչացնի։
Իսրայելի տան համար այլևս ապավեն չեն լինելու, որ անօրենություն է հիշեցնելու նրանց սրտի ուզածով գնալիս։ Եվ կիմանան, որ ես եմ Ամենակալ Տերը»։