Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Սակայն Ասորեստանի արքան տեսավ, որ Օվսեեի մեջ նենգություն կա, որովհետև պատգամավորներ էր ուղարկել Եգիպտոսի թագավոր Սովային և այդ տարի հարկ չէր վճարել Ասորեստանի արքային։ Ասորեստանի արքան ձերբակալեց նրան ու բանտարկեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Ասորեստանի թագավորը Ովսեեի մեջ նենգություն գտավ, որովհետև նա դեսպաններ էր ուղարկել Եգիպտոս՝ Սովա թագավորի մոտ, և ամեն տարվա պես հարկ չէր ուղարկել Ասորեստանի թագավորին։ Ասորեստանի թագավորը բռնեց նրան և բանտարկեց նրան։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:4
17 Խաչաձեւ Հղումներ  

Նրա վրա հարձակվեց Ասորեստանի Սաղմանասար արքան, և Օվսեեն նրան ենթակա դարձավ, ու սկսեց նրան հարկ տալ։


Ասորեստանի արքան հարձակվեց ամբողջ երկրի վրա, ելավ Սամարիայի դեմ և այն պաշարեց երեք տարի։


Դու ապավինել ես այդ ջախջախված եղեգի՞ն՝ Եգիպտոսի՞ն, որին եթե մարդ հենվի, ձեռքը կծակի, ու նա կխոցվի դրանից։ Այդպիսին է փարավոնը՝ Եգիպտոսի արքան, բոլոր նրանց համար, ովքեր իրենց հույսը դնում են նրա վրա”։


Հովակիմի օրոք Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան ելավ կռվի։ Հովակիմը երեք տարի նրան հպատակ եղավ, բայց հետո ապստամբեց նրա դեմ։


Տերը բարկացել էր Երուսաղեմի ու Հուդայի երկրի վրա այն աստիճան, որ Տերը նրանցից երես թեքեց։ Սեդեկիան ապստամբեց բաբելացիների արքայի դեմ։


Սեդեկիայի որդիներին նրա աչքի առաջ սպանեց, Սեդեկիայի աչքերը կուրացրեց և շղթայակապ տարավ Բաբելոն։


Չէ՞ որ Եզեկիան ձեզ խաբում է, որ ձեզ մատնի մահվան, սովի ու ծարավի՝ ասելով. “Տերը՝ ձեր Աստվածը, կփրկի ձեզ Ասորեստանի արքայի ձեռքից”։


Եթե խոսքեր ասի՝ ստապատիր են. ուխտ կկնքի, և արդարադատությունն ինչպես սիզախոտ կաճի ագարակի անմշակ հողում։


Սակայն Եփրեմը չար ոգի է. հետևեց խորշակին, հանապազ ունայն և սնոտի բաներ ավելացրեց, ուխտ կնքեց ասորեստանցիների հետ և յուղ էր տանում Եգիպտոս։


Ո՞ւր է քո թագավորը. նա՛ կփրկի քեզ, քո բոլոր քաղաքներում կդատի քեզ, որի մասին ասացիր. «Տո՛ւր ինձ թագավոր և իշխան»։


դրա համար կմատնվեն ազգերին։ Բայց այժմ կընդունեմ նրանց, և մի փոքր կդադարեն թագավորներ և իշխաններ օծելուց։


Տերը քեզ և քո ժողովրդի վրա նշանակված իշխաններին կտանի կհանձնի այնպիսի մի ազգի ձեռքը, որին ո՛չ դու, ո՛չ քո հայրերն են ճանաչել, և այնտեղ կպաշտես օտար՝ փայտե ու քարե աստվածների։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ