Եզեկիա արքայի թագավորության տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան հարձակվեց Հուդայի պարսպապատ քաղաքների վրա և գրավեց դրանք։
ԵՍԱՅԻ 36:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եզեկիայի թագավորության տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան հարձակվեց Հուդայի երկրի ամուր քաղաքների վրա և գրավեց դրանք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եզեկիա թագավորի տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ թագավորն արշավեց Հուդայի երկրի բոլոր պարսպապատ քաղաքների վրա և գրավեց դրանք։ |
Եզեկիա արքայի թագավորության տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան հարձակվեց Հուդայի պարսպապատ քաղաքների վրա և գրավեց դրանք։
Ասորեստանի արքան Թարաթային, Ռաբսարիսին ու Ռափսակին մեծ զորքով Լաքիսից ուղարկեց Երուսաղեմ, Եզեկիա արքայի մոտ։ Սրանք ելան ու եկան Երուսաղեմ և կանգնելով թափիչի ագարակի ճանապարհին գտնվող վերին ավազանի ջրմուղի վրա՝
Այս բաներից և հավատարմության գործերից հետո Ասորեստանի արքա Սենեքերիմը հարձակվեց Հուդայի վրա և բանակատեղի դրեց պարսպապատ քաղաքների շուրջը։ Նա ասում էր, որ կգրավի դրանք։
Բայց Աստված քեզ վրա, քո ժողովրդի և քո հոր տան վրա այնպիսի դժբախտ օրեր պիտի բերի, որ չեն եղել այն ժամանակից ի վեր, երբ Եփրեմը բաժանվեց Հուդայից։ Դա լինելու է Ասորեստանի արքայի միջոցով։
Այդ օրը Տերը մեծ և արյունով արբած սրով գետի այն կողմում եղած Ասորեստանի թագավորի ձեռքով պիտի սափրի նրանց գլուխն ու ոտքի մազերը, խուզի նրանց մորուքները։
որովհետև սաստկացան նրա հարվածները, քանի որ հասան մինչև Հուդա և մոտեցան մինչև իմ ժողովրդի դռները և Երուսաղեմ։