ԵՍԱՅԻ 33:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանի որ ձեզ համար մեծ է Տիրոջ անունը։ Ձերն է լինելու այն երկիրը, որտեղ գետերը և ջրանցքները լայնահուն են ու ջրառատ. այն ճանապարհով դու այլևս չես գնալու, չեն գնալու և քո թիավար նավերը, որովհետև մեծ է իմ Աստվածը և ինձ չի անտեսի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այնտեղ Տերը իր մեծափառության մեջ մեզ համար կլինի լայնատարած գետերի, վտակների վայր, ուր թիաքարշ մակույկ չի մտնելու, և որտեղով ոչ մի մեծ նավ չի անցնելու, |
Այլ գետեր կբխեցնեմ լեռների վրա և դաշտերի մեջ՝ աղբյուրներ, անապատը կվերածեմ ջրերի լճակների և տոչորված երկիրը՝ վտակների։
քանզի ես նորն եմ անում, որ հիմա հայտնվելու է, և դուք պիտի ճանաչեք. ճամփա պիտի բացեմ անապատով և անջրդի հողում գետեր պիտի բխեցնեմ։
Ինձ պիտի օրհնեն անապատի գազանները, համբարուներն ու ջայլամների ձագերը, որովհետև ես ջուր եմ տալու անապատին և անջրդի երկրին՝ գետեր իմ ընտրյալ ազգին խմեցնելու համար։
Եվ եթե դու հետևեիր իմ պատվիրաններին, ապա քո խաղաղությունը գետի նման կլիներ, և քո արդարությունը՝ ծովի ալիքների նման։
Այսպես է ասում Տերը. «Ահա ես դեպի նրանց պիտի դարձնեմ խաղաղությունը՝ իբրև գետ և հեթանոսների փառքը՝ իբրև հորդահոս հեղեղ. իրենց ուսերին առած՝ նրանք պիտի բերեն դրանց մանուկներին և իրենց ծնկներին դրած՝ պիտի գգվեն նրանց։
Հակոբի սերունդները թող նեղություն չկրեն, Իսրայելի մեջ հոգնություն թող չլինի։ Տերը՝ նրա Աստվածը, նրա հետ է, իշխանների փառքն ու պատիվը՝ նրա մեջ։
Եվ Ստեփանոսն ասաց. «Եղբայրնե՛ր և հայրե՛ր, լսեցե՛ք ինձ։ Փառքի Աստվածը երևաց մեր հորը՝ Աբրահամին, մինչ նա Միջագետքում էր՝ նրան Խառանում բնակեցնելուց առաջ,
որովհետև Տերը՝ քո Աստվածը, շրջում է քո բանակատեղիում, որպեսզի փրկի քեզ և քո թշնամուն մատնի քո ձեռքը։ Դրա համար էլ քո բանակատեղին մաքուր պետք է մնա, քո միջավայրում աղտեղություն չպետք է երևա, որպեսզի քեզանից չհեռանա»։