ԵՍԱՅԻ 32:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ մինչև որ բարձրից ձեզ վրա գա Հոգին, և Քերմելն անապատ դառնա, Քերմելն անտառ համարվի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ մինչև որ վերևից Հոգին հեղվի մեզ վրա, անապատն այգի դառնա, և պտղաբեր այգին անտառ համարվի։ |
Ջրազուրկ տեղերը լճակների պիտի վերածվեն, և տոչորված երկրում աղբյուրի ջրեր պիտի բխեն։ Այնտեղ թռչուններն ուրախ պիտի ճռվողեն, հոտերը մակաղատեղ պիտի գտնեն, այնտեղ մարգագետիններ են լինելու և ճահճուտներ։
Ես ջուր պիտի տամ ծարավածներին, որոնք ընթանում են անջրդի տեղերով. իմ հոգին պիտի դնեմ քո զավակի վրա և իմ օրհնանքները՝ քո որդիների վրա։
Երկինքը թող ուրախ լինի բարձրից, և ամպերն արդարություն ցողեն, երկիրը ողորմություն թող բխեցնի, լիովին արդարություն թող բխեցնի։ Ես եմ Տերը, որ հաստատեցի քեզ որպես մի լավ բան»։
Արևմուտքում Տիրոջ անունից պիտի սարսափեն, արևելքում՝ նրա փառավոր անունից։ Բարկությունը գետի պես ուժգնորեն պիտի գա Տիրոջից, կատաղորեն վրա պիտի հասնի։
«Այս է իմ ուխտը նրանց հետ,- ասում է Տերը։- Իմ հոգին, որ քեզ վրա է, և իմ խոսքերը, որ քո բերանը դրեցի, այսուհետև մինչև հավիտենություն չպիտի պակասեն քո բերանից, քո զավակի բերանից և քո զավակի սերունդների բերանից»,- ասում է Տերը։
Այնժամ հիշեց հին ժամանակները՝ ասելով. «Որտե՞ղ են Մովսեսը և նրա ժողովուրդը, որտե՞ղ է նա, որ երկրից դուրս բերեց հոտերի հովվին, որտե՞ղ է նա, որ նրանց մեջ դրեց Սուրբ Հոգին.
Իմ հոգին տալու եմ ձեզ, և դուք կենդանանալու եք։ Ձեզ դնելու եմ ձեր երկրում, ու կիմանաք, որ ես եմ Տերը։ Խոսեցի ու կատարելու եմ”»,- ասում է Տերը՝ Աստված։
Եվ այլևս երես չեմ դարձնելու նրանցից, քանի որ Իսրայելի տան վրա թափեցի զայրույթս”»,- ասում է Տերը՝ Աստված։
Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակիչների վրա կհեղեմ շնորհների ու գթության հոգին. և կնայեն ինձ վրա, որ խոցեցին, պարելու փոխարեն, և ամբողջովին կկոծեն նրա համար, ինչպես սիրելիի համար, և ամբողջությամբ կսգան, ինչպես անդրանիկ զավակի համար։
Եվ ահա ես կուղարկեմ ձեզ իմ Հոր խոստումը, իսկ դուք նստե՛ք Երուսաղեմ քաղաքում, մինչև որ երկնքից զորությամբ զգեստավորվեք»։
Նա այս ասում էր Հոգու մասին, որն ընդունելու էին իրեն հավատացողները. քանի որ Հոգին դեռևս չունեին, որովհետև Հիսուսը դեռ փառավորված չէր։
Աստծու զորությամբ բարձրանալով՝ Հորից ընդունեց Սուրբ Հոգին, որ նրան խոստացված էր, այն առատորեն բաշխեց մեզ, ինչպես դուք այժմ տեսնում ու լսում եք.