Իսրայելի արքա Ռոմելայի որդի Փակեեն մի օրում հարյուր քսան հազար զորավոր մարդկանց կոտորեց Հուդայում, որովհետև նրանք լքել էին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։
ԵՍԱՅԻ 3:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո գեղեցիկ զավակը, որին դու սիրում ես, սրով պիտի մեռնի, ձեր իշխանները ևս սրով պիտի ընկնեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո մարդիկ պիտի ընկնեն սրով, քո քաջամարտիկները՝ պատերազմում։ |
Իսրայելի արքա Ռոմելայի որդի Փակեեն մի օրում հարյուր քսան հազար զորավոր մարդկանց կոտորեց Հուդայում, որովհետև նրանք լքել էին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։
Ահա մեր հայրերը սրակոտոր եղան, իսկ ձեր տղաներն ու աղջիկները և կանայք գերության մեջ են մի երկրում, որ իրենցը չէ, որտեղ էլ գտնվում են այժմ։
Ես ձեզ սրի եմ մատնելու, և ամենքդ կոտորվելու եք, որովհետև կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խոսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարություն կատարեցիք և, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք»։
Ահա թե ինչու այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահավասիկ ես պիտի այցելեմ նրանց. նրանց երիտասարդները սրով պիտի սպանվեն, տղաներն ու աղջիկները սովից պիտի վախճանվեն։
Դաշտ եմ դուրս գալիս, և ահա սրից վիրավորվածներ, քաղաք եմ մտնում, և ահա սովից տանջվողներ, որովհետև մարգարեն ու քահանան գնացին իրենց չճանաչած երկիրը”»։
Նրա չարիքները ծովի ավազից ավելի բազմացան իմ շուրջը։ Ե՛վ նրանց վրա, և՛ իրենց մոր վրա շարժեցի երիտասարդներին։ Միջօրեին նրանց շուրջը թշնամություն գցեցի. հանկարծակի դող ու տագնապ եկավ։
Դրա համար էլ նրանց որդիներին սովի՛ մատնիր, հավաքի՛ր ու սրի ձե՛ռքը տուր նրանց. թող նրանց կանայք անզավակ ու այրի դառնան, նրանց տղամարդիկ մահվամբ կոտորվեն, իսկ նրանց երիտասարդները սրով ընկնեն պատերազմի մեջ։
Այդտեղ պիտի խափանեմ Հուդայի խորհուրդը և խորհուրդը Երուսաղեմի. սրով, ինչպես և նրանց հոգիները փնտրողների ձեռքով նրանց դիտապաստ պիտի գցեմ իրենց թշնամիների առաջ։ Նրանց դիակներն իբրև կերակուր պիտի տամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին։
Ով որ նստի այդ քաղաքում, սրով, սովով ու մահով պիտի մեռնի, իսկ նա, ով ելնի ու կանգնի քաղդեացիների առաջ, որոնք պաշարել են ձեզ, պիտի ապրի. նրա հոգին իրեն պարգև պիտի լինի, և նա ողջ պիտի մնա։
Ծերն ու տղան միասին վախճանվեցին ճանապարհների գլխին, կույսն ու երիտասարդը քշվեցին գերության. քո բարկության օրը սրի քաշեցիր, կոտորեցիր, մորթեցիր, կերակուր դարձրիր ու չխնայեցիր։
Սրով կվախճանվեն իմ ժողովրդի բոլոր մեղավորները, որոնք ասում էին. «Չեն մոտենա ու չեն հասնի մեզ վրա չարիքները»։