ԵՍԱՅԻ 26:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տե՛ր, նեղության մեջ հիշեցինք քեզ, որովհետև քո տված փոքր նեղությունը խրատ է մեզ համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՛վ Տեր, տագնապի մեջ նրանք քե՛զ որոնեցին, աղոթք մրմնջացին, երբ դու պատժում էիր նրանց։ |
Պիտի մտնեմ Աստծու սեղանի առջև՝ Աստծու մոտ, Որ ուրախալի է դարձնում իմ երիտասարդությունը։ Օրհներգելու եմ քեզ օրհնությամբ, Աստվա՛ծ, Աստվա՜ծ իմ։
որ ասեն նրան. «Այսպես է ասում Եզեկիան. “Այսօր նեղության ու նախատինքի, կշտամբանքի ու բարկության օր է, մի օր, երբ ծննդկանի երկունքի ժամն է հասել, բայց նա չի կարողանում ծննդաբերել։
Նրանք փայտին ասացին. “Իմ հայրն ես դու”, և քարին. “Դո՛ւ ծնեցիր ինձ”։ Եվ նրանք ոչ թե իրենց երեսները, այլ թիկունքները դարձրին ինձ, բայց իրենց փորձության ժամին պիտի ասեն. “Արի փրկի՛ր մեզ”։
Դու, որ Լիբանանում ես բնակվում և ամրացել ես մայրիների մեջ, պիտի հեծեծես, երբ քեզ հասնեն ցավերն ու երկունքը, ինչպես ծննդկան կնոջը։
Վե՛ր կաց խոստովանության գիշերը, քո պահեցողության սկզբին, քո սիրտը, ինչպես ջուր, թափի՛ր Տիրոջ առաջ, ձեռքդ վե՛ր կարկառիր քո մանուկների հոգիների համար, որոնք սովամահ էին լինում քո երթևեկության բոլոր ճանապարհներին։
Նրանց սրտերն ինձ չաղաղակեցին, այլ ողբացին իրենց անկողիններում, պատառոտվում էին ցորենի և գինու համար. խրատվեցին ինձանով։
Եվ գալով Մովսեսի մոտ՝ ասացին. «Մեղք ենք գործել, որովհետև չարախոսել ենք Տիրոջն ու քեզ։ Արդ, աղոթի՛ր Տիրոջը, որ նա մեր միջից վերացնի այդ օձերը»։ Մովսեսն աղոթեց Տիրոջը ժողովրդի համար։
Իսրայելի որդիներն ասացին Տիրոջը. «Մեղանչեցինք, արա՛ դու մեզ այն, ինչ որ քեզ հաճելի է թվում, բայց միայն ազատի՛ր մեզ այսօր, Տե՛ր»։
Պատասխան տալով՝ Աննան ասաց. «Ո՛չ, տե՛ր, այդպես չէ։ Ես վշտացած սրտով կին եմ։ Գինի չեմ խմել և հարբած չեմ։ Ես իմ սիրտն եմ բացել Տիրոջ առջև։