ԵՍԱՅԻ 21:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կեդարի աղեղնավոր ու զորավոր որդիներից մնացածները ևս սակավաթիվ կլինեն»,- քանզի Տերը՝ Իսրայելի Աստվա՛ծը, խոսեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կեդարի որդիների՝ զորավորների աղեղնավորների մնացորդի թիվը քիչ է լինելու», քանզի Տերը՝ Իսրայելի Աստվածն ասաց այդ։ |
Բայց Տերն իմաստուն էր և նրանց վրա չարիք բերեց. նրա խոսքը չի անարգվի. նա կկանգնի չար մարդկանց տների, նրանց սնոտի հույսի վրա։
նրանք հաշվվեցին, և նրանցից մեկն անգամ չպակասեց, ընկերն ընկերոջը չփնտրեց, քանի որ Տերն այդպես հրամայեց նրանց, Նրա Հոգին հավաքեց նրանց։
Անձովս եմ երդվում, որ ինչ էլ դուրս գա իմ բերանից, արդարություն է, և իմ խոսքերը չեն եղծվելու։ Ամեն ծունկ ինձ է խոնարհվելու, ամեն լեզու Աստծուն է խոստովանելու
Եվ սա թող ձեզ նշան լինի,- ասում է Տերը,- որ այստեղ ես ձեզ այցելելու պիտի գամ, որպեսզի գիտենաք, որ իմ խոսքերը ձեր նկատմամբ ի չարը պիտի կատարվեն»։
Թագուհու ապարանքի մասին, որին հարված հասցրեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան, այսպես է ասում Տերը. «Եկե՛ք հարձակվե՛ք Կեդարի վրա և սպանե՛ք Կեդեմի որդիներին։
Բայց իմ խոսքերը և իմ օրենքներն ընդունե՛ք, որոնք ես իմ Հոգով հրամայում եմ իմ ծառա մարգարեներին, որ հասան ձեր հայրերին”։ Պատասխան տվեցին և ասացին. “Ինչպես որ Ամենակալ Տերը սահմանեց մեզ անել ըստ մեր ճանապարհների և ըստ մեր ընթացքի, նույնպես արեց և մեզ համար”»։
Աստված մարդու նման չէ, որ խաբի, և ոչ էլ մարդու որդու նման, որ սպառնա։ Ասաց և չի՞ անի, Խոստացավ և չի՞ մնա իր խոսքին։