Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՍԱՅԻ 21:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Պատգամ արաբացիների մասին։ Գիշերները կննջես անտառում՝ Դովդանիմի ճանապարհին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Արաբիայի պատգամը։ Դուք պիտի օթևանեք Արաբիայի անտառում, ո՛վ Դեդանի քարավաններ։

Տես գլուխը



ԵՍԱՅԻ 21:13
14 Խաչաձեւ Հղումներ  

Քուշի որդիներն են Սաբան, Եվիլան, Սաբաթան, Ռեգման և Սաբակաթան։ Ռեգմայի որդիներն են Սաբան և Հուդադանը։


Հեկտանը ծնեց Սաբային, Թեմանին և Դադանին։ Դադանի որդիներն էին Ռագուելը, Նաբդեելը, Ասուրիիմը, Ղատուսիիմը և Ղովոմիմը։


չհաշված հպատակներից, վաճառականների հասույթից և գետի այն կողմում գտնվող բոլոր թագավորներից ու երկրի կառավարիչներից ստացված հարկերը։


Աբրահամի հարճի՝ Քետուրայի որդիները. նա նրա համար ծնեց Զեմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոկին և Սովիվեին։ Հեկսանի որդիները՝ Սաբա և Դեդան։ Դեդանի որդիները՝ Ռագուել, Նաբդեել, Ասուրիիմ, Լատուսիիմ և Լոովմին։


Քուսի որդիները՝ Սաբա, Եվիլա, Սաբաթա, Հռեգմա և Սաբակաթա։ Հռեգմայի որդիները՝ Սաբա և Դեդան։


Ամոզի որդի Եսայու տեսիլքը բաբելացիների մասին։


Այնտեղ հավիտյանս հավիտենից բնակվող չպիտի լինի, բազմաթիվ ցեղեր այլևս այնտեղ մուտք չպիտի գործեն, արաբացիներն այլևս այնտեղով չպիտի անցնեն, հովիվներն այնտեղ այլևս հանգիստ չպիտի առնեն։


Ես կպահպանեմ առավոտ ու գիշեր։ Եթե դու ինձ հարցնես, հարցրո՛ւ և եկ ինձ մո՛տ բնակվիր»։


Ծաղրի առարկա դարձավ նրա երկիրը։ Գնացե՛ք ապրելու թաքուն և դժվարին տեղերում, ո՛վ Դեդանի բնակիչներ, որովհետև նրանց վրա պիտի բերեմ մի ժամանակ, երբ գամ այցելելու նրանց։


Ռոդոսցիներն են քեզ հետ առևտուր արել. կղզիներից փղոսկրյա ժանիքներով աշխուժացրել են քո առևտուրը, դու էլ եկող-գնացող մարդկանց վճարել ես։


Հագարը խորհրդանշում է Սինա լեռն Արաբիայում և համապատասխանում է ներկայիս Երուսաղեմին, որ ծառա է իր որդիներով հանդերձ։