ԵՍԱՅԻ 2:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, Հակոբի՛ ժառանգնե՛ր, եկե՛ք քայլենք Տիրոջ լույսի մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՛վ Հակոբի տուն, եկե՛ք քայլենք Տիրոջ լույսով։ |
Ուրախ եղանք այն օրերի փոխարեն, Երբ խեղճացրին մեզ, և այն տարիների, Երբ չարչարանքներ տեսանք։
Գալու են բազում ժողովուրդներ՝ ասելով. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռն ու Հակոբի Աստծու տունը։ Նա մեզ կհայտնի իր ճանապարհները, որոնցով և կգնանք»։ Որովհետև օրենքները Սիոնից են դուրս գալիս, Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։
Ուժգի՛ն կանչիր և մի՛ խնայիր, շեփորի պես բարձրացրո՛ւ ձայնդ, հայտարարի՛ր իմ ժողովրդին իր մեղքերի և Հակոբի տանը՝ իր անօրենությունների մասին։
ծագելու նրանց վրա, որոնք նստած են խավարի և մահվան ստվերների մեջ՝ ուղղելու մեր ոտքերը դեպի խաղաղության ճանապարհները»։
որովհետև թեպետ մի ժամանակ խավար էիք, բայց հիմա լույս եք Տիրոջով. ապրե՛ք որպես լույսի որդիներ.
Այս է այն պատգամը, որը լսեցինք նրանից և պատմում ենք ձեզ. Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա, բոլորովի՛ն չկա։
Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ, և նրա Որդու՝ Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից։