Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՍԱՅԻ 2:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ամեն մարդ պիտի խոնարհվի, մարդկանց հպարտությունը պիտի իջնի, և միայն Տերը պիտի բարձրանա այդ օրը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մարդուս ամբարտավանությունը պիտի խոնարհվի, պիտի իջնի մարդկանց մեծամտությունը, և այդ օրը միայն Տերը պիտի բարձրանա։

Տես գլուխը



ԵՍԱՅԻ 2:17
11 Խաչաձեւ Հղումներ  

Թագավորը հույսը Տիրոջ վրա դրեց, Բարձրյալի ողորմությամբ նա չի սասանվի։


Ժողովուրդների իշխանները հավաքվեցին Աբրահամի Աստծու մոտ, Քանզի Աստծու զորությունները Երկրից շատ ավելի բարձրացան։


Չարիքի համար, ամբարիշտների մեղքերի համար վճիռ պիտի արձակեմ համայն աշխարհին, պիտի կործանեմ անիրավների հպարտությունը, պիտի խոնարհեցնեմ ամբարտավանների մեծամտությունը։


Տերը նայում է բարձունքից, իսկ մարդը խեղճ ու ողորմելի է. մարդկանց ամբարտավանությունը պիտի խոնարհվի, ու այդ օրը միայն Տերը պիտի բարձրանա,


ծովի բոլոր նավերի դեմ, բոլոր վեհաշուք նավերի դեմ։


Նրանք իրենց բոլոր ձեռակերտ կուռքերը պիտի տանեն


Սակայն շուտով Աստված նորից գթալու է ձեզ, դրա համար էլ բարձրանալու է, որպեսզի ողորմի ձեզ։ Տերը՝ Աստված, մեր դատավորն է։ Երանի՜ բոլոր նրանց, ովքեր սպասում են նրան,


Զորությունների Տերն արդարությամբ պիտի բարձրանա, և Սուրբն արդարությամբ պիտի փառավորվի։